ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.06.2025 | 22:00
Հոր իմաստություն Հիսո՛ւս,
ինձ իմաստությո՛ւն տուր,
որ ամեն ժամ Քո առջև բարին խորհեմ,
խոսեմ ու գործեմ.
և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից,
խոսքերից ու գործերից.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ