Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հրադադարից հետո ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք կունենա

Հրադադարից հետո ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք կունենա
01.03.2025 | 17:05

Ամեն դեպքում, Զելենսկին գնացող նախագահ է, որն, ըստ էության, այլևս չունի նախկին իշխանությունը։

Հիմա Ուկրաինան գրեթե նույն վիճակում է հայտնվելու, ինչ Հայաստանը՝ 2020 թվականի նոյեմբերի սկզբին։ Իսկ հրադադարից հետո ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք կունենա։

Հետո կսկսվի ատելություն ԱՄՆ-ի դեմ, ինչպես Հայաստանում՝ ՌԴ-ի դեպքում, հետո ԱՄՆ-ը կնշանակվի որպես դավաճան և դաշնակցին լքած կողմ, հետո...

Եթե ուկրաինացի ժողովուրդը չի ուզում հայտնվել հայերիս նման ողորմելի վիճակում, պետք է դասեր քաղի և ոչ մի դեպքում թույլ չտա պարտված ղեկավարին մնալ իշխանության։ Զելենսկու հեռանալն է միակ նախապայմանը, որ Ուկրաինան կկարողանա պահպանվել և բանակցել Ռուսաստանի հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ