Դու կարող ես բանտարկել քո բոլոր ընդդիմախոսներին ու քեզ դուչե զգալ:
Դու կարող ես մինչև վերջ խորացնել ժողովրդի անտարբերությունը, անելանելիությունն ու բարոյազրկել հանրությունը՝ քո ու շրջապատիդ բարոյազուրկ կերպարների ու խոսույթի պարտադրմամբ...
Միքայել Սրբազանի պաշտպանական խմբի հայտարարությունների ու մեկնաբանությունների տողատակում տհաճ մի բան եմ տեսնում. ամենուր կարմիր թելի պես, կարծես, անցնում է Միքայել Սրբազանին «ահաբեկիչ Բագրատ Սրբազանից» տարանջատելու միտքը։
Հուսով եմ սխալվում եմ, բայց նման տպավորություն հաստատ կա...
Նիկոլ Փաշինյանը 2026թ. ընտրություններին պատրաստվում է սատանայական աշխատասիրությամբ։ Նրա ընտրվելու ռազմավարությունը հենված է չորս հիմնական փղերի վրա, որոնք հիմնականում պահվում են գաղտնիության մթնոլորտում։
Առաջին փիղը թշնամու ամրագրումն է...
Ես, օրինակ, զարմանում եմ, որ ասում են՝ «հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ...»: Չէ, լուրջ, էլի: Ինչո՞ւ չպիտի զբաղվի: Հատկապես, վարդապետները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները...
Դուք մտածեք այն մասին, թե ինչպես Սարդարապատի ճակատամարտ հաղթող ժողովուրդը մի քանի տարի հետո դարձավ հարևանի ու բարեկամի վրա «դանոս» գրող, ստալինյան ռեպրեսիաների մասնակից-գործակից...
Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։
Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը...
Վերստին կարդում եմ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրությունը, որը սկսվում է այս տողերով.
«Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով…»...
Մինչ ադրբեջանական ողջ քարոզչական մեքենան ամենավերջին վիրավորանքներն է հասցնում Ռուսաստանին և Պուտինին, ռուսաստանյան մերձպուտինյան ադրբեջանաթուրքական տանդեմի սպասարկու քարոզիչները ծպտուն չեն հանում...
Տևական ժամանակ ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթը լայն աջակցություն էր ցուցաբերում Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր բիզնես ազդեցություն ունեին կամ ազդեցություն ունեին ռուսական փողոցի վրա...
Աշխարհում գոյություն ունի՞ ազգ կամ ժողովուրդ, որ համաձայներ հայրենական տարածքները կամ ազգային հետաքրքրությունները թշնամուն զիջելով՝ հասնել ավելի ինքնիշխան ու ինքնաբավ պետականության կամ էլ, ասենք, խաղաղության: Ես չգիտեմ: Եթե գիտեք, լուսավորեք նվաստիս...
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...