Դրոշմապիտակավորման հետևանքով դեղերի գներն էական փոփոխություն չեն կրի: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարն ակնարկել է, թե դեղերի գները կարող են բարձրանալ միջինը 2-5 դրամով:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աջակցությամբ կազմակերպում է «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով բարեգործական համերգ:
Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ընկճվածությունն ու կորուստները, քանի որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան այլ զգացմունքներ՝ շփոթմունքը, ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը
Երևանի իրացման կետերում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառելու և մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ցուցանակը փակցված է եղել միայն 34%-ում։
Հայտնի ճշմարտություն է՝ առողջ բնակչությունը ոչ միայն որոշիչ նախապայման է ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլև կարևոր նախադրյալ՝ թե´ տնային տնտեսությունների, թե´ հենց անհատների բարգավաճման համար:
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այց կատարեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...