Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Русские играют в хоккей

Русские играют в хоккей
22.05.2012 | 01:25

Ֆինլանդիայում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը, ավարտվեց Ռուսաստանի ընտրանու փայլուն հաղթանակով: Խմբայինները հաշված` ռուս հոկեյիստները խաղացին տասը խաղ, տասում էլ հաղթանակ տարան, նաև դրանց մեջ չկար մեկը, որ կասկածի տակ դներ նրանց ակնհայտ գերազանցությունը:
Բացառություն չկազմեց և Սլովակիայի ընտրանու հետ եզրափակիչը, որն ավարտվեց 6:2 հաշվով: Ի դեպ, նույն հաշվով ռուսները կիսաեզրափակիչում հաղթեցին նաև աշխարհի արդեն նախկին չեմպիոն Ֆինլանդիայի ընտրանուն, որն այդ պարտությունից այդպես էլ ուշքի չեկավ և երրորդ տեղի համար պայքարում զիջեց նաև Չեխիայի հավաքականին:
Առաջնության ողջ ընթացքին հետևած հոկեյասերները չեն կարող չվկայել, որ ռուսական ընտրանին իր կատարողական վարպետությամբ և ուժեղ կազմով հիշեցնում էր խորհրդային տարիների ընտրանին:
Առաջնության ամենաարժեքավոր խաղացող ու լավագույն ռմբարկու ճանաչվեց Ալեքսանդր Մալկինը, ով դարձավ խփած տասնմեկ տափօղակի և ութ գոլային փոխանցման հեղինակ` հավաքականի ավագ, պաշտպան Իլյա Նիկուլինի հետ միանգամայն օրինականորեն մտնելով նաև մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ