Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գյումրեցիները կրկին հիացնում են

Գյումրեցիները կրկին հիացնում են
16.06.2012 | 10:52

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում 50, 56 և 62 կիլոգրամ քաշային կարգերում այսօր որոշվել են տղաների մեջ հանրապետության չեմպիոնները: Գերազանց են հանդես եկել Գյումրիի պատվիրակները, ովքեր ոչ մի քաշային կարգում չեն զիջել առաջնության դափնիները: Հաղթողներ են դարձել Մարզպետ Մինասյանը (153=70+83), Գևորգ Սարիբեկյանը (225=103+122), Ժորժ Եղիկյանը (250=110+140): Հատկապես պիտի առանձնացնել վերջինիս արդյունքը, որը միջազգային բարձր կարգի ցուցանիշ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ