Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կա մի հզոր ուժ, որ բոլորին համակարգում է»

«Կա մի հզոր ուժ,  որ բոլորին համակարգում է»
22.06.2012 | 14:41

«Վարդան Օսկանյանն անմեղ է. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում հստակ ասվում է` եթե չկա օրինական ուժ ստացած դատավճիռ, չենք կարող ասել, թե անձը մեղավոր է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով ԲՀԿ անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանին առնչվող վերջին իրադարձություններին և «փողերի լվացման» հիմքով հարուցված քրեական գործին, ասաց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Զորավիգ» թերթի խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
Քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին, որից հետո Հայաստանի բոլոր թերթերն անդրադարձել են այս հարցին:
«Անդրադառնալ միանշանակ պետք էր, բայց ոչ այս հարցադրումներով,- ասաց բանախոսը:- Օրինակ՝ «Ինչո՞ւ է ԱԱԾ-ն զբաղվում այս գործով»: Սա ի՞նչ հարցադրում է: Կամ՝ «Պահը պատեհ չէ»: Եթե հարուցվել է քրեական գործ, պետք է տեղափոխենք իրավական հարթություն: Երբ կունենանք որոշակի պատկեր, նոր միայն կարող ենք ասել՝ կա քաղաքական հետապնդում կամ չկա»:
Պուշկին Սերոբյանն ընդգծեց, որ թերթերի հրապարակումները Օսկանյանը չի հերքել և, ուրեմն, դրանք ուժի մեջ են: «2 միլիոն դոլար արժեցող ընկերությունը վաճառվել է 1000 դրամով, երկու ամիս հետո նույն ընկերությունը վաճառվել է 2 միլիոն դոլարով»,- ասաց նա:- Թերթերը գրեցին, որ Օսկանյանը Գլենդելում 350000-դոլարանոց առանձնատուն ունի, հետո նա ուղղեց, որ 500000 դոլար է վճարել, որովհետև ինքն ունևոր է»:
Պուշկին Սերոբյանը լրագրողներին իրազեկեց նաև, որ Երևանի Վազգեն Սարգսյան,10 հասցեում նախկին արտգործնախարարը ձեռք է բերել առնվազն 300000-դոլարանոց բնակարան։
Բանախոսը նշեց, որ այսօր, երբ երկիրը լուրջ վտանգների ու մարտահրավերների առաջ է կանգնած, Հայաստանում իրենց առաքելությունն իրականացնող 7 դեսպան գնում է «Սիվիլիթաս»` Վարդան Օսկանյանին աջակցելու, ճնշում գործադրելով մեր երկրի արդարադատության վրա: «Սա նշանակում է, որ մեր երկրի արդարադատությունը զրոյական է,- ասաց նա:- Դեսպանն ասում է՝ մենք հետևելու ենք, հայերեն ասած՝ «հաթաթա» է տալիս: Որևէ երկրում դեսպանն իրավունք չունի անհատական որոշում կայացնելու, այս դեպքում ոչ թե մեկը, այլ յոթն են, նշանակում է` կա մի հզոր ուժ, որ բոլորին համակարգում է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ