Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գերմանական «Wallauer Fachwerk»-ը Հայաստանում

 Գերմանական «Wallauer Fachwerk»-ը Հայաստանում
02.07.2012 | 18:55

Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 6-17-ին կգործի գերմանական «Wallauer Fachwerk» խմբավորման անդամների ցուցահանդեսը:
Կներկայացվեն յուղաներկով, գունավոր կավճով արված կտավներ, ինչպես նաև աշխատանքներ, որոնք ստեղծվել են ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ:

«Wallauer Fachwerk» մշակութային խմբավորումն ստեղծվել է 1976-ին` Գերմանիայում, միավորում է տարբեր ազգերի և ուղղությունների նկարիչների և նպատակ ունի խթանելու միջմշակութային երկխոսությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ