ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մեկնարկել է շախմատային «Մեծ սաղավարտը»

Մեկնարկել է շախմատային «Մեծ սաղավարտը»
26.09.2012 | 13:05

Բրազիլական Սան Պաոլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» հինգերորդ մրցաշրջանը լավ է սկսել գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հայ շախմատիստն առաջին տուրում փայլուն ոճով հաղթանակի է հասել ռուս Սերգեյ Կարյակինի նկատմամբ, երկրորդում սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Երկու տուրից հետո չորս միավորով Արոնյանն ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Առաջատարը իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան է, ով հաղթել է Մագնուս Կառլսենին ու Սերգեյ Կարյակինին:
Ընդհանուր թվով մրցաշարի մասնակիցները վեցն են: Վերը հիշատակվածներից զատ պայքարի մեջ ներգրավված է նաև իսպանացի Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, ով ունի ամենացածր վարկանիշը:
Այսօր Արոնյանը կհանդիպի իսպանացու հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ