Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Արենի գյուղում կանցկացվի «Գինու փառատոն» ավանդական տոնախմբությունը

Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Արենի գյուղում կանցկացվի «Գինու փառատոն» ավանդական տոնախմբությունը
05.10.2012 | 13:55

Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի «Գինու փառատոն» ավանդական տոնախմբությունը:

Ըստ «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, այս անգամ առանձնահատուկ ուշադրություն կենտրոնում են լինելու տնային պայմաններում պատրաստված գինիները: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁ ԶԱԿ) օժանդակությամբ այս տարի փոքր տնտեսությունների գինի արտադրողներին տրամադրվել են կավից պատրաստված հատուկ տարաներ` վերջիններիս արտադրանքը շուկայում ավելի գրավիչ ու մրցունակ ձևով ներկայացնելու համար: Կավե ամանների վրա փակցված պիտակների վրա նշված կլինեն վերոնշյալ արտադրողների տվյալները, որպեսզի գնորդը կարողանա հետագայում պատվիրել այն, իսկ դժգոհ լինելու դեպքում իմանա, թե ում դիմի:
«Արենի փառատոն» հիմնադրամն աշխատում է, որպեսզի գինին դառնա մշակույթ, և մենք խմենք միայն որակյալ հայկական գինի», -ասաց Նունե Մանուկանը:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գինեգործության աճը կազմել է 11,8 տոկոս: Իրացվել է 1, 67 մլրդ դրամի արտադրանք, որից 522 մլնը` արտերկրում: Գինեգործության ոլորտում գործում է 520 աշխատատեղով 20 ընկերություն:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 32008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ