Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն անպտղությունը չի ապահովագրում

Հայաստանում այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն անպտղությունը չի ապահովագրում
21.11.2012 | 15:15

«Այսօր բժշկության ամենամեծ խնդիրը անպտղության խնդիրն է: Դրանից մեծ խնդիր ես չեմ տեսնում: Երիտասարդ զույգերնը ամուսնանում են` ակնկալելով, որ երեխա կունենան, երջանիկ կլինեն, և մեկ տարի հետո հայտնվում են այնպիսի ֆինանսական, բժշկական, հոգեբանական պտուտանքների մեջ, որ ուղղակի ելք չեն գտնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը:

Երիտասարդ զույգերը, որոնք անպտուղ են, այսօր ի վիճակի չեն անպտղության բուժման համար մեծ գումար ձեռք բերելու: Իսկ ի՞նչ է անում պետությունը, ինչո՞վ է օգնում այդ երիտասարդ ընտանիքներին: Ըստ ասոցիացիայի փոխտնօրեն, գինեկոլոգ Կարինե Փոխունցի` Հայաստանում, ի տարբերություն աշխարհի մյուս բոլոր պետությունների, անպտուղ զույգերին չի տրվում պետական աջակցություն:
«Բժշկությունը կա, մեթոդները կան, դեղորայքը կա, տեխնոլոգիան, հիվանդները կան, պահանջը կա, բայց չկա ֆինանսական ճիշտ քաղաքականություն: Ամբողջ բեռը դրված է ամուսնական զույգերի վրա, որոնք ի վիճակի չեն նման գումարներ վճարելու, իսկ մենք ուղղակի չենք կարող նրանց օգնել: Նույնիսկ եթե զուգը հայթայթում է այդ գումարը ինչ-ինչ միջոցներով, կարող է շատ հաճախ անհաջողության հանդիպել, և սա բերում է ահավոր դեպրեսիայի, և արդյունքում քանդվում է այդ ընտանիքը: Սա լուրջ խնդիր է, որ դրված է բոլոր երիտասարդների առջև»,- իր մտահոգությունը հայտնեց Է. Համբարձումյանը:
Նա նշեց, որ մեր բնակչության 70 տոկոսի համար արհեստական բեղմնավորման գինը անհասանելի է: Հայաստանում այն արժե 3500-5000 ԱՄՆ դոլար:
Ասոցիացիան այսօր աշխատանքներ է տանում Հայաստանի հեռավոր վայրերում, ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հեռավոր շրջաններում անպտղության բուժման կենտրոններ հիմնելու և բժիշկներին կրթելու ուղղությամբ: Ասոցիացիայի հաշվարկներով` տարեկան մոտավորապես 9000 զույգ կարիք ունի արտամարմնային բեղմնավորման: Այսինքն` դիմողների մոտ 80 տոկոսը բուժվում է այս կամ այն եղանակով, 20 տոկոսը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման, ինչին ընդառաջ է գնում զույգերի միայն 16-18 տոկոսը (դա անում է ամեն 7-րդ զույգը): Գինեկոլոգ Է. Համբարձումյանի տեղեկացմամբ, գոյություն ունի շուրջ 40 տեսակի անպտղության հիվանդություն, որից 22-ը կանանց հետ է կապված, 18-ը` տղամարդկանց: Անպտղությամբ տառապողների մոտ 50 տոկոսը կանայք են, 30-40 տոկոսը` տղամարդիկ, մնացած 10-20 տոկոսը կարող են լինել երկուսը միաժամանակ: Բժիշկը նշեց, որ ծանր անպտղության դեպքերով վերջերս շատ են սկսել դիմել տղամարդիկ:
Պարզվում է` 219 երկրների համեմատությամբ, Հայաստանն անպտղության խնդրով 205-րդ տեղում է գտնվում, այսինքն` բնակչության աճը կամ ծնելության մակարդակը ուրիշ երկրներում շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ: «Բոլոր երկրներում այս հարցը առաջնահերթային է: Մենք ուզում են նաև մեր կառավարության, Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: ՈՒզում ենք, որ լինի պետական աջակցություն»,- ասաց Կ. Փոխունցը:
Ասոցիացիայի ներկայացուցիչները կարծում են, որ վերարտադրողականությունը սոցիալական խնդիրների հետ է կապված, «որքան հասարակության սոցիալական վիճակը ծանր լինի, այնքան խնդիրները բարդ են լինելու և հակառակը»: Ըստ նրանց, բոլոր երկրներում կան ապահովագրական ընկերություններ: Իսկ Հայաստանում այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն անպտղությունը չի ապահովագրում: Ինչը, նրանց խոսքով, «ահավոր է»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4940

Մեկնաբանություններ