Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին ճանաչել է քսանմեկերորդ դարի լավագույն մարզիչ: Նրա ղեկավարությամբ նշանավոր անգլիական ակումբը դարասկզբից առայսօր դարձել է երկրի վեցակի չեմպիոն, եռակի գավաթակիր, սուպերգավաթի հնգակի գավաթակիր: Այս ընթացքում մանքունյաները երեք անգամ խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, 2008-ին Մոսկվայում հաղթելով «Չելսիին», դարձել մրցաշարի թիվ մեկ թիմ: Լավագույնների շարքում երկրորդը Ժոզե Մոուրինյոն է (Մադրիդի «Ռեալ»), երրորդը՝ Արսեն Վենգերը (անգլիական «Արսենալ»):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ