«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

2:1-ը պատմություն խմբագրող հաշիվ է

2:1-ը պատմություն  խմբագրող հաշիվ է
08.02.2013 | 13:26

Չորեքշաբթի կայացած ընկերականների շարքը բացենք հանրահայտ «ՈՒեմբլիում» կայացած Անգլիա-Բրազիլիա դիմակայությունով: Քսաներեք տարվա ընդմիջումից հետո կղզիաբնակներն առաջին անգամ հաղթեցին Բրազիլիային: Հաղթեցին 2:1 հաշվով (Ռունի, Լեմպարդ): Ասել, թե Բրազիլիան չխաղաց կամ ատամ ցույց չտվեց, սուտ կլինի: Հիրավի գեղեցիկ, դիտարժան հանդիպում էր` սլացիկ կոմբինացիաներով, նրբագեղ, սուր փոխանցումներով, դարպասաձողի ցնցումներով, դարպասապահների հրաշալի սեյվերով (հատկապես նշենք Ռոնալդինյոյի տասնմեկմետրանոցը հետ մղած Ջո Հարտին, ով դարպասն անառիկ պահեց ակնթարթ անց հետևած նույն Ռոնալդինյոյի հարվածի փորձից):

Հավուր պատշաճը մատուցելով բրիտանացիներին` նշենք, որ օբյեկտիվորեն զգացվում էր բրազիլացիների խաղային փորձի պակասը, և այստեղ Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմին արջի ծառայություն մատուցեց տանտերերի իրավունքով աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու գործոնը: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա ակնհայտորեն ուշանում է Եվրոպա չտեղափոխվելով, որը մեծ ֆուտբոլի համալսարանն է, ակադեմիան:
Պակաս պատմական չպիտի համարել և գերմանացիների հաղթանակը, ովքեր քսանհինգ տարվա ընդմիջումից հետո վերջապես կարողացան կոտրել ֆրանսիացիների դիմադրությունը, այն էլ վերջիններիս համար լեգենդար «Ստադ դե Ֆրանսում», որտեղ 1998 թվականին դարձան աշխարհի չեմպիոն: Ընդ որում` գերմանացիները տարել են կամային հաղթանակ` դարպասը Վալբուենայի գրավելուն պատասխանելով Մյուլլերի ու Խեդիրայի գոլերով:
Կատարում Իսպանիայի ընտրանին` աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը, «քննեց» Ամերիկայի գավաթակրին` ՈՒրուգվայի հավաքականին, որը Դոհա էր եկել ուժեղագույն կազմով ու լուրջ խնդիրներ ունի ընտրական խմբում, առավել ևս, որ 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնություն տանող ճանապարհին այդ նույն ընտրականում ունեցած 4-6-րդ տեղերն այնքան էլ հանգիստ չեն տալիս Օսկար Տաբարեսին: Էդիսոն Կավանիով, Լուիս Սուարեսով, Դիեգո Ֆոռլանով, Ալվարո Պերեյրայով, ուրուգվայական ֆուտբոլի մյուս առաջատարներով հանդերձ Տաբարեսի գլխավորած ընտրանին 3:1 հաշվով զիջեց կազմում Չավի, Կասիլյաս, Խաբի Ալոնսո չունեցող ու առատորեն դեբյուտանտներ փորձարկող (Ասպիլիկուետա, Իսկո, Մարիո Սուարես) Վիսենտե դել Բոսկեի թիմին: Հարուստ է, իսկապես հարուստ է իսպանական ֆուտբոլը, իսկ այդ ֆուտբոլի մեջ բարսելոնյան թևն անխոս վիրտուոզ է` դեմ տուր սարին, սարը կհարթի: Ավելացնենք` երկու գոլ հեղինակել է իրեն փայլուն դրսևորած Պեդրոն (հիշենք, որ Բոսկեն նրան Եվրոպայի առաջնություն վերցրել էր առանց առանձնակի ոգևորության. մարզիկի թեկնածության հարցում վճռորոշ էր եղել Գվարդիոլայի բարեխոսելը), մեկը` Ֆաբրեգասը:
Ստոկհոլմում արգենտինացիներն արդեն երրորդ րոպեին առաջ անցան շվեդներից: Դարպասը գրավելու գործում նրանց օգնեցին տանտերերը (Լուստիգը հարվածը շեղել է սեփական դարպասը): Սակայն ինքնագոլը չկոտրեց նրանց: Անկյունայինի խաղարկումից հետո Օլսոնը վերականգնել է հաշվի տարբերությունը, որին արգենտինացիներն առաջին խաղակեսում պատասխանել են ևս երկու գոլով: Դրանցից առաջինի հեղինակն Ագուերոն է եղել, երկրորդինը` Իգուաինը, ով Մեսիի կրակոցից հետո առաջինն է հասել դարպասապահի հետ մղած գնդակին: Ավելացված ժամանակում շվեդները կարողացել են ևս մեկ գոլի հեղինակ դառնալ, սակայն ավելին չեն կարողացել անել: «Մեսի և ընկերությունը» հաղթանակած է հեռացել Սկանդինավիայից: Ի դեպ, ասենք, որ խաղից առաջ արած հայտարարությունում Զլատան Իբրահիմովիչը ուղղել էր իրեն` հայտարարելով, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Մազ էր մնացել, որ Չեզարե Պրանդելիի թիմը հոլանդացիների հետ պայքարում ամոթահար հեռանար դաշտից, սակայն խաղավարտից մի քանի րոպե առաջ իտալացիներն այնուամենայնիվ կարողացել են հավասարեցնել հաշիվը: Այստեղ, ինչպես միշտ, գերազանց է իրեն դրսևորել լեգենդար Բուֆոնը` թիմը մի քանի անգամ փրկելով վերահաս գոլերից: Ինչ վերաբերում է միլանյան Բալոտելի-էլ Շարավի զույգին, այն այնքան էլ չի արդարացրել մարզչի հույսերը, և Պրանդելին նրանց ստիպված փոխարինել է ավելի գործուն ուժերով: Նկատենք նաև, որ Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում բացակայել են վնասվածքներ ունեցող Ջուզեպե Ռոսին ու Անտոնիո Կասանոն:
Ի դեմս ՈՒեսլի Սնեյդերի, Ռաֆայել վան դեր Վարտի ու Ջոն Հեյտինգի, «բացականեր» է ունեցել և Լուիս վան Գալը, սակայն դա նրան չի խանգարել դաշտ դուրս բերելու ոչ պակաս հզոր հարձակողական եռյակ: Ռոբին վան Պերսին, Օլի Ջոնն ու Ջերմեյն Լենսը (վերջինիս ակտիվում է գոլը) պակաս ինտենսիվությամբ չեն քրքրել իտալացիների պաշտպանությունը:
Սեփական հարկի տակ պարտություն կրեց Պորտուգալիայի ընտրանին ու սա չնայած նրան, որ Ռոնալդուն, ում մասնակցությունն այնուամենայնիվ հարցականի տակ էր (ունի մկանային լարվածություն), ոչ միայն ակտիվորեն օգնում էր թիմին հարձակողական գործողություններում, այլև դարձել է գոլի հեղինակ: Թերակղզուց էկվադորցիները վերադառնում են գլուխները բարձր, իսկ 3:2 հաշիվն ավելի քան խոսում է նրանց հաղթական կամքի մասին, առավել ևս, որ խաղի ընթացքում պարտվում էին 2:1 հաշվով:
Մյուս ընկերականներից ռուսներն Իսպանիայում հաղթել են իսլանդացիներին (2:0): Մրցակցի հարկի տակ` Նորվեգիայում, նույն հաշվով առավելության են հասել ուկրաինացիները:
Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրանու հետ նույն խմբայինում հանդես եկող հավաքականներին, չեխերը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ են ուղարկել թուրքերի դարպասը (աչքի են ընկել Լադիսլավ Կլեչկին ու Դավիդ Լաֆատան), Դանիան, չնայած ուժեղագույն կազմով հանդես գալու պարագային, 0:3 հաշվով զիջել է մակեդոնացիներին, Մալթան սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ: Մերոնք, ինչպես գիտեք, ոչ-ոքի են խաղացել Լյուքսեմբուրգի հետ: Եթե հավատանք Վարդան Մինասյանի խոսքերին, իսկ նրան չհավատալու հիմքեր չունենք, մանավանդ որ խաղը չենք տեսել, մեր հավաքականը խաղացել է թիմի պոտենցիալի հիսուն տոկոսի պայմաններում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

脙锟矫傦拷脙锟矫偮⒚冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗垄/sport" rel="nofollow">Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 06.06.2025