ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երկիշխանություն

Երկիշխանություն
20.03.2013 | 14:45

Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանի մրցակիցը նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ու ակտիվում երկու միավոր ունեցող Պյոտր Սվիդլերն էր: Թեեւ ակնհայտորեն դժվար է բուն սկզբնաղբյուրից ինֆորմացիա չունենալու պարագում դատողություններ անելը, այդուհանդերձ առանձնապես բարդ չէ նկատելը, որ հայ գրոսմայստերը Ռուսաստանի վեցակի չեմպիոնի հետ խաղում չէր կարող մտքում չունենալ այսօր Վլադիմիր Կրամնիկի հետ սպասվելիք մրցամարտը: Ի դեպ` Թեյմուր Ռաջաբովի հետ հանդիպումում ուժերի տնտեսումով հանդես եկավ եւ վերջինս ու Արոնյանի պես նույնպես միավոր կիսեց: Ոչ-ոքի ավարտ է ունեցել եւ մրցաշարի առաջին փուլի առաջին հատվածի երկու անհաջողակների` Գելֆանդի ու Իվանչուկի դիմակայությունը: Փոխարենն Ալեքսանդր Գրիշչուկի հետ պայքարում հաղթելու հնարավորությունը ձեռքից բաց չթողեց Մագնուս Կառլսենը (սպիտակ խաղաքարեր), ու հավաքած երեք միավորով հավասարվեց Լեւոն Արոնյանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ