ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գիտնականները մարդու մարմնում հայտնաբերել են գրիպից պաշտպանող բարդ համակարգ

Գիտնականները մարդու մարմնում հայտնաբերել են գրիպից պաշտպանող բարդ համակարգ
25.01.2014 | 17:06

Գիտնականները մարդու մարմնի մեջ գտել են նոր պաշտպանիչ համակարգ (էնզիմ-cIAP2): Այն ապահովում է թոքերի պաշտպանությունը վարակից` հնարավորություն տալով վարակի ընթացքում նվազեցնել հյուսվածքների վնասվելու աստիճանը:

Մակգիլլաի համալսարանի բժիշկ Մայա Սալեխը կարծում է, որ այս բացահայտումը կապահովի վերահսկել գրիպը:
Վերահսկողության համար պատասխանատու է իմունային համակարգը, որը թույլ չի տալիս վիրուսի բջիջներին բազմապատկվել և կանխում է դրանց հարձակումները:
Ինչպես ցույց են տվել H1N1 գրիպի A տեսակով վարակված կրծողների վրա կատարված փորձերը, էնզիմը անհրաժեշտ է բջիջների մահվան վերահսկողության համար: Փորձերն ապացուցել են, որ էնզիմը վերահսկում է բջիջների մահը: Այն փոխում և ակտիվացնում է կենդանի բջիջների մնացուկները, պաշտպանում է օրգանիզմը բորբոքային գործընթացներից:
Եթե էնզիմ չկա, ապա բջիջներն իրենց դրսևորում են այլ կերպ` վնասելով օրգանիզմը: cIAP2-ը պաշտպանում է և՛ վարակված բջիջները մահից, և՛ հյուսվածքում գտնվող առողջ բջիջները: Դա բարձրացնում է նաև վարակի դեմ դիմադրությունը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ