Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչպե՞ս է գաղափարներ ու գյուտեր «հնարում» ԱՄՆ-ը

Ինչպե՞ս է գաղափարներ ու գյուտեր «հնարում» ԱՄՆ-ը
30.01.2015 | 01:12

Հայաստանում գիտության ոլորտը, ի թիվս այլ խնդիրների, ունի շատ կարևոր ու լուրջ բացթողում` չի գնահատում ու չի խրախուսում գյուտերի հեղինակներին: Մեղմ ասած, անգամ նրանց «տեղը» չգիտի:

Օրերս ֆիզիկայի բնագավառում գյուտի հեղինակներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր գյուտի մասին հոդված է գրել և տպագրվելու համար ուղարկել ամերիկյան հեղինակավոր ամսագրերից մեկին: Իհարկե, նախապես պայմանավորվածություն է եղել: Հայաստանում նույնիսկ փորձ չի արել որևէ բան հրապարակելու կամ համապատասխան մարմիններին ներկայացնելու, քանի որ արդեն տխուր փորձ ուներ: «Հայաստանին գիտնական ու գիտական միտք պետք չէ, քանի որ դրանցում փող չկա»,- մտահոգված ասաց մեր զրուցակիցը:

Պայմանավորվածության համաձայն, սահմանված ժամկետում նա գյուտի մասին հոդվածն ուղարկում է ԱՄՆ: Սպասում է մեկ ամիս, երկու, երեք, սակայն նյութն այդպես էլ չի տպվում: Որոշում է հետաքրքրվել իր նյութի ճակատագրով: «Ամենաարդար ու ամենաազնիվ» ամերիկացիներից նամակ է ստանում. «Մեզ մոտ արդեն նման մի գյուտ կատարել են, կներեք, այլևս չենք կարող նույնը հրապարակել»: Կից ուղարկում են «ամերիկյան» մտքի արգասիքը: Զրուցակիցս զարմանքով նկատում է, որ իր մտքերը բառացիորեն վերցրել և «սեփական» գյուտն են հնարել, այլ խոսքով՝ գաղափարը գողացել են: Տարիների աշխատանքով ստեղծվածը մի վայրկյանում ջուրն է ընկնում:

Այ այսպես է ԱՄՆ-ը գաղափարներ ու գյուտեր «հնարում»` աշխարհին մատուցելով որպես սեփական արտադրանք ու բարձր «գնով» վաճառում բոլոր ազգերին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ