ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ կանցկացնեն

Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ կանցկացնեն
15.04.2015 | 11:02

Ռուսական զորքերը շարունակում են լայնածավալ զորավարժությունները Հայաստանում: Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ են անցկացնելու Երևանում և Գյումրիում՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի մամուլի ծառայությանը: Երևանի «Էրեբունի» օդակայանում է տեղակայված ռուսական ավիաբազան։ Այս օդակայանը Երևանի սահմաններում է և ռուսական ռազմական ինքնաթիռները, փաստորեն, թռիչքներ են կատարում հենց Հայաստանի մայրաքաղաքից: Հարավային օկրուգում ասել են, որ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում առաջին անգամ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վրայով, մարտական օղակ կազմած, կթռչեն 4-րդ սերնդի ժամանակակից «ՄԻԳ-29» ինքնաթիռները, իսկ ռուսաստանցի 200 զինծառայողներ կմասնակցեն մայրաքաղաքի կենտրոնում անցկացվելիք հանդիսավոր շքերթին: Ռուս զինվորների ավելի մեծ շքերթ է անցկացվելու Գյումրիում, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանի հիմնական ուժերը: Գյումրիի զինվորական շքերթին մասնակցելու են ավելի քան 800 ռուսաստանցի զինծառայող և մոտավորապես 200 միավոր ռազմական տեխնիկա:

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ