ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.06.2015 | 00:02

Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և քո ուժին օտար է անարդար պատիժը։ Քո զորությունը արդարության իշխան է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ Դու թերահավատին ցույց ես տալիս քո ուժը կատարյալ զորությամբ և հանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զորությունը։ Դու զորությամբ ես տիրում, բայց դատում ես հեզությամբ և մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զորությունը քեզ հետ է միշտ, և դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։


Իմաստություն Սողոմոնի 12. 15-18

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ