«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Կառավարությունը պատրաստ է քննարկելու յուրաքանչյուր հարց»

«Կառավարությունը պատրաստ է քննարկելու յուրաքանչյուր հարց»
26.06.2015 | 00:16

Թեև գործադիրի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում ատոմակայանի վերանորոգման, փոխարժեքի բարձրացման և սակավաջրության հիմնավորումները, այնուհանդերձ, նիստի վերջում, անդրադառնալով ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների կազմն ավելացնելու մասին որոշմանը, նկատեց. «Օգտվելով առիթից ուզում եմ նաև դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին։ Ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկելու յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից: ՈՒղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին: Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»: Ի դեպ, վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաև հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում կատարված միջադեպին, նշելով, որ ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները արժանացել են հասարակության, ինչպես նաև միջազգային գործընկերների ուշադրությանը: «Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերի առիթով ծառայողական քննություն է նշանակվել: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի: Բացի արդյունավետ աշխատանքից, հանրությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք»,- հաստատելով ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ՀԿ-ների թվի ավելացման որոշումը, նշեց վարչապետը։ Ի դեպ, նկատենք, որ Հովիկ Աբրահամյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որ ինչ-որ ձևով արձագանքեց դեռևս շարունակվող բողոքի ակցիային։ Ինչպե՞ս հետագայում կզարգանան դեպքերը, պարզ կլինի առաջիկայում, սակայն վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ կառավարությունը պատրաստ է բանակցելու ակտիվիստների հետ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ