ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Այսօր ԶԼՄ-ներն անընդհատ ինտրիգ են փնտրում»

«Այսօր ԶԼՄ-ներն անընդհատ ինտրիգ են փնտրում»
02.07.2015 | 09:20

«Այս տարի Հայաստանի համար բեկումնային տարի էր կարծրատիպերը կոտրելու առումով: Ապրիլի 23-ին Սերժ Թանկյանի համերգին հավաքված մարդկանց բազմությունը և Բաղրամյան պողոտայում հայտնված շարժման ներկայացուցիչները գրեթե նույն թիրախային խմբում էին»,- այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, բ.գ.թ., ԵՊՀ դոցենտ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Անդրադառնալով «Վերջին իրադարձությունների հետ կապված ինչպես եք գնահատում մեդիայի աշխատանքը» հարցին, ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ձևավորված շարժման առաջին օրերն ու դրանց հաջորդող օրերը միմյանցից տարբերվում են ինչպես իրենց տեսակով ու ձևով, այնպես էլ լուսաբանման, հրապարակայնացման տեսանկյունից. «ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առաջին օրերին աշխատում էին յուրաքանչյուր վայրկյան` մեկ բռունցք դարձած: Հասարակության որոշ հատված փորձում էր սոցիալական ցանցերն օգտագործելով՝ տարածել տեղեկատվությունը»: Աստղիկ Ավետիսյանը նկատեց, որ առաջին օրերին ԶԼՄ-ներն ավելի զուսպ էին մեկնաբանությունների առումով, որոշ ԶԼՄ-ներ նախընտրում էին ուղիղ եթերում ցուցադրել տեղի ունեցող խաղաղ նստացույցը, որը մեկնաբանման կարիք էլ չուներ. «Այս օրերին նոր մշակույթ ձևավորվեց շնորհիվ ուղիղ եթեր հեռարձակող ԶԼՄ-ների՝ հասարակության այն հատվածը, որը ներկա չէր նստացույցին տարբեր պատճառներով, հնարավորություն ունեցավ միջնորդավորված մասնակիցը դառնալու և տեղեկատվությանը տիրապետելու: Սա նշանակում է, որ տեղեկատվական սով չկար»: Շարժման երկրորդ փուլում որոշ ԶԼՄ-ներ փորձում էին խնդիրը քաղաքականացնել, ինչը, «Հայկական Փի Ար ասոցիացիայի» նախագահի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր տարիների ակտիվություն ցուցաբերած քաղաքական գործիչները փորձում էին իրենք մեծ դերակատարում ունենալ և դիվիդենդներ հավաքել այս շարժումից: Թե՛ սոցցանցերի օգտատերերը, թե՛ շարժման մասնակիցները, նաև ԶԼՄ-ները բաժանվել են երկու խմբի: Առանցքում` Բաղրամյանում մնալ-չմնալու հարցն է: Իրավիճակն ու դեպքերի ընթացքն անորոշ է, սակայն ծայրահեղ լարված բնորոշել չես կարող: Աստղիկ Ավետիսյանը նկատեց, որ այսօր ԶԼՄ-ներն անընդհատ ինտրիգ են փնտրում, որովհետև շատ բան չկա ասելու, և նույնիսկ մի փոքր դեպքը ուռճացվում է. «Օրինակ՝ երիտասարդների համբույրը վերնագրվել էր «Սեքս` Բաղրամյան պողոտայում», ինչը, ըստ էության, նույնիսկ մեկնաբանման կարիք չունի: Նորագույն տեխնոլոգիաները ձևավորում են նոր մեդիա, որը հիմնված է հասարակության կարծիքների վրա: Օպերատիվ լուր տարածելը դարձել է օրախնդիր և մրցակցային, իսկ որակն ու օբյեկտիվ լուսաբանումն արդեն երկրորդական պլանում են»: Աստղիկ Ավետիսյանն ընդգծեց, որ այսօր լրագրողական ուսումնասիրված նյութեր կարող ենք հանդիպել տպագիր մամուլում, վերջինս սակայն, հաճախ ուշադրությունից դուրս է մնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

›éˆ¥çŠ†å ²æ —å‹¨å “è„—æ¼ è„›éˆ¥çŠ†â‘©å “æ‹§è„›éˆ§îƒžâ‘©å “ è„›éˆ¥çŠ†â‘©å “æ‹§è„›éˆ§îƒžå ±/Krtutyun" rel="nofollow">Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 08.06.2025