ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար

Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար
10.07.2015 | 13:25

Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է.այն գերազանցում է սահմանված նորմը 9-ով:

Ուստի ծրագրի նպատակն է իրազեկել նշված համայնքներում կանանց և նրանց ընտանիքներին սելեկտիվ աբորտների բացասական հետևանքների մասին, նպաստել խնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանը, սեռով պայմանավորված աբորտների կրճատմանը: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքների 20-ական բնակիչներ մասնակցեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» թեմայով երկօրյա դասընթացների: Կազմակերպվեցին հանդիպումներ «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր բժիշկների և տնօրենների, ծննդատան աշխատակիցների, համայնքի բնակիչների հետ: Դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև ՀՀ և միջազգային օրենսդրությանը, մասնակցեցին տեսաֆիլմերի ցուցադրության:
«Երիտասարդական հանրապետություն» սոցիալական ՀԿ-ի նախագահ Սևակ Սևանյանը նշեց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ու մանրամասնեց. «Բուռն քննարկումներ էին ընթանում: Նուրբ հարցեր էին քննարկվում, այդ պատճառով էլ մասնակիցները սկզբում խուսափում էին անկեղծ պատասխաններ տալուց: Սկզբում ասում էին, որ նման խնդիր չկա, բայց հետո, երբ փորձագետի համապատասխան աշխատանքի շնորհիվ ավելի անկաշկանդ էին դառնում, պատմում, որ նման խնդիր գոյություն, իհարկե, ունի: Օրինակ` մեկը պատմեց, որ ամուսինը կնոջից նեղացել է այն պատճառով, որ նա աղջիկ երեխայի է սպասում»: Սևակ Սևանյանի փոխանցմամբ` ծրագրի արդյունքները վկայում են այն մասին, որ նման խնդիր առաջանում է ֆինանսական, տնտեսական դժվարությունների պատճառով, ու ընտանիքներում մտածում են, որ եթե երեխա է ծնվելու, ապա գոնե տղա ծնվի: Ծրագրի ավարտին մասնակիցների շրջանում բաժանվել են հարցաթերթիկներ, որտեղ գրանցված արդյունքների համաձայն` մասնակիցները կարծում են, որ նման ծրագրերը պետք է անցկացվեն պետական մակարդակով և ունենան պետական վերահսկողություն: Մասնակիցներն առաջարկել են նաև աղջիկ երեխաների համար սահմանել խրախուսումներ, ինչը կօգնի խնդրի լուծմանը:
Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում կլուծվի նաև Դպրաբակ համայնքի ֆուտբոլի դաշտի հարցը:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ