Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Իրանը խոսել է նավթի վաճառքի բազմամիլիարդանոց ծրագրերի մասին

Իրանը խոսել է նավթի վաճառքի բազմամիլիարդանոց ծրագրերի մասին
24.02.2016 | 12:27

Իրանի իշխանությունները հույս ունեն մեկ տարում 10-15 մլրդ դոլար ստանալ «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի» (IPC) շրջանակներում՝ ասել է Իրանի նավթի փոխնախարար Ռուքն ադ-Դին Ջավադին: Նա չի նշել, թե որ երկրների հետ կնքած պայմանագրերի մասին է խոսքը: «Մինչև 2017-ի մարտը հույս ունենք 10-15 մլրդ դոլար ծավալով պայմանագրեր կնքել «նավթային պայմանագրերի նոր մոդելի» շրջանակներում»,- ասել է պաշտոնյան:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ