ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մեծ տարածության մեջ լրիվ այլ կերպ եմ պատկերացնում ասելիքս»

«Մեծ տարածության մեջ լրիվ այլ կերպ եմ պատկերացնում ասելիքս»
24.11.2016 | 13:06

«Ավրորա» մրցանակաբաշխության մրցանակակիրներին իբրև պարգև տրվող «Դեպի հավերժություն» անունը կրող արձանիկի հեղինակը ՄԱՆՎԵԼ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ է: Երիտասարդ քանդակագործը նաև «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի մրցանակակիր է: Սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: «Ալբերտ և Թովե Բոյաջյան» պատկերասրահում բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված է 14 ստեղծագործություն:

«Ցուցահանդեսի հիմնական խնդիրը երկխոսությունն է: Բացումից հետո ես այստեղ չեմ լինի, արվեստասերը կգա, կտեսնի, կերկխոսի»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Մանվել Մաթևոսյանը, նշելով, որ «Երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացրել է հիմնականում այս տարվա աշխատանքները: Քանդակները մետաղից են: Գույնը նույնպես նշանակություն ունի, բայց հիմնականում շեշտադրված է ձևը: Քանդակագործն ասաց, որ մետաղի հետ աշխատելը դժվար է տեխնիկական առումով, որովհետև մետաղը ծանր է, բայց երբ սիրում ես աշխատանքդ, ոչ մի դժվարություն չի կարող խոչընդոտել: Կարծում է, որ ցուցադրված աշխատանքները աբստրակտ էքսպրեսիոնիզմի ժանրում են.

«Իմ խնդիրը հիմնականում աբստարկտ ֆորմաների միջոցով տրամադրություն հաղորդելն է: Այստեղ ցուցադրված են էսքիզային տարբերակները, եթե մեծ լինեն, մեխանիկական շարժիչներով պետք է աշխատեն, պտտվեն, պտտվելու ընթացքում նոր միտք, նոր տրամադրություն կհաղորդեն: Դա ևս երկխոսության ձև է»:


Հետաքրքրվեցի` հնարավո՞ր է քանդակները վաճառվեն կամ տեղադրվեն հասարակական վայրերում: «Դեմ չեմ վաճառքին, բայց կոմերցիոն նպատակ չունեմ, առաջնային է ասելիքս հաղորդելը: Իհարկե, լավ կլիներ, որ տեղադրվեին տարբեր վայրերում, թեկուզ` սարերում: Մեծ չափերում, տարածության մեջ լրիվ այլ կերպ եմ պատկերացնում ասելիքս»:
Հետաքրքրվեցի նաև, թե ինչու չի ներկայացրել «Դեպի հավերժություն» արձանիկը: «Դա արդեն իր ճանապարհը գտել է, ես ցուցադրել եմ այս աշխատանքները»,- ասաց քանդակագործը:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ