Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երջանկությունը էլ ո՞նց է լինում

Երջանկությունը էլ ո՞նց է լինում
09.12.2016 | 01:00

Այս երեք հրաշք մանկիկները՝ ՄԻՔԱՅԵԼԸ, ՆԱՐԵԿՆ ու ԱԲԵԼԸ, «Իրատեսի» աշխատակից Միշա Լևոնյանի առաջին թոռնիկներն են: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, միանգամից երեք տղա թոռնիկ: Ա՜յ քեզ բախտավորություն, ա՜յ քեզ պարգև, անպատկերացնելի, անանց ուրախություն:


Աչքներդ լույս, բախտավոր ծնողներ Նվարդ Թումանյան և Վահրամ Լևոնյան, երջանիկ պապիկ-տատիկներ, մոտիկ հարազատներ: Եվ ինչո՞ւ միայն ձեր, բոլորի՛ս աչքը լույս, միանգամից երեք հայորդի է ծնվել, երեք հրաշք բալիկ: Առողջ ու երջանիկ լինեք, մեր աչքի լույս մանկիկներ, և թող բոլոր հայ օջախներում թևածի նման բերկրանքը:

Դիտվել է՝ 6028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ