ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.12.2016 | 00:01

Լիության ժամանակ հիշի՛ր աղքատության ժամանակը և հարստության օրերին՝ աղքատությունն ու նեղությունը։ Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը, և Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է։ Իմաստուն մարդն ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից։ Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհություն կտա նրան, ով գտել է այն։


Սիրաքի իմաստությունը 18. 25-28

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ