Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ջո՜ւր ջան...

Ջո՜ւր ջան...
21.07.2017 | 00:02

Այս տապ օրերից մեկում, երբ մեծ ըմբոշխնումով սառը ջուր էի ըմպում, անկախ ինձնից ասացի. «Ջո՜ւր ջան, ինչ լավն ես», այդ խոսքերով երախտիքս արտահայտելով աստվածային այդ հեղուկի հանդեպ, առանց որի կյանքը մահ է։ Ավետարանում էլ է գրված, որ մեծահարուստը դժոխքում հայր Աբրահամից ընդամենը մի կաթիլ ջուր էր աղերսում և ուրիշ ոչինչ, բայց չարժանացավ, քանի որ երկրային կյանքում անողորմ էր եղել աղքատների հանդեպ։


ՈՒ հիշեցի. տարիներ առաջ, երբ գողական բարքերով ապրող մի մարդ, որը ջուր չափազանց շատ էր սիրում, երբ լսեց, որ դժոխքում նույնիսկ մի կաթիլ ջուր չկա, խիստ անհանգստացավ այդ փաստից, որն իր համար ամենադաժան տանջանքին էր հավասար։ ՈՒ երբ իմացավ, որ այնտեղ չընկնելու միակ հնարավորությունը սեփական մեղքերից զղջման ապաշխարությամբ մաքրվելով է կատարվում, իսկույն հրաժարվեց նախկին մեղավոր ընթացքից ու ապաշխարությամբ փրկության ճանապարհը բռնեց, նմանվելով Հիսուսի հետ խաչված աջակողմյան խորագետ ավազակին, որն իր մի աղոթքով դրախտի արժանացավ։
Երբ տարիներ առաջ Իսրայելում ճամփորդում էի, տեսնելով այդ երկրի ջրասակավ հողերը, անընդհատ փառք էի տալիս Աստծուն մեր ջրառատ երկրի համար, իսկ երբ վերադարձա Երևան, ափսոսում էի ցայտաղբյուրներից զուր հոսող մեր աննման սառը ջուրը, անպայման մոտենում ու ըմպում էի, երբեմն էլ ծարավ չլինելով, որ զուր տեղը ջուրը գոնե այդչափ չհոսի։ Հետո ճամփորդեցի այլ երկրներով, բայց մեր ցայտաղբյուրների նման հրաշք իրողություն այդպես էլ չտեսա և ոչ մի երկրում, երբ շոգ եղանակի ու հոսող ջրի ջերմային տարբերությունը լինի 20 աստիճանից էլ ավելի ու անվճար մատուցվի յուրաքանչյուրին, մինչդեռ այդ երկրների խանութներում վաճառվող մի քանի բաժակ ջրի գինը մեկ-երկու եվրո արժեր։ Կատարյալ հրաշք իրողություն մեր այս ժամանակներում, ու շնորհակալություն Աստծուն նման անգին ողորմության համար։


Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, այն մի բաժակ սառը ջուրը, որ այդքան փափագով խմում ենք այս շոգ օրերին, գիտե՞նք, թե քանի հազար կաթիլներից է մեզ համար լեռների երակներով քամելով, հավաքել բոլորիս այդքան սիրող մեր Երկնավոր Հայրը։ Շնորհակալ լինենք մեր Արարչին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Կոմիտասը որևէ հրաշքով որ հետ գար, էլի չէր ցնդելու՞
Կոմիտասը որևէ հրաշքով որ հետ գար, էլի չէր ցնդելու՞

Բաժնի բոլոր նորությունները »