ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Անչելոտին տվել է իր համաձայնությունը

Անչելոտին տվել է  իր համաձայնությունը
12.01.2018 | 11:11

Իտալական Corriere dello Sport-ի հավաստմամբ, Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին (համենայն դեպս սա է եղել նրա վերջին աշխատավայրը) նոր մրցաշրջանում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը», քանի որ ակումբի ղեկավարությունը մտադիր է հրաժարվելու ֆրանսիացի մասնագետի ծառայություններից: Աղբյուրի համաձայն, իտալացին տվել է իր համաձայնությունը: Ավելին, անգամ նշվում է նրա տարեկան աշխատավարձի չափը՝ տասը միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները: Դե ինչ, եթե այս ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, կնշանակի մեկով պակասում է Իտալիայի ազգային հավաքականի ղեկին հավակնողների թիվը:


Նշենք, որ հեղինակավորներից այս պաշտոնի հիմնական հավակնորդ է դիտվում նաև «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը, ի դեպ, անգլիական ակումբի ղեկակալի պաշտոնում հայտնվեց Իտալիայի ազգային հավաքականի գլխավորի պաշտոնից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ