ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մոուրինյոյի առաջին պարտությունը

Մոուրինյոյի առաջին պարտությունը
22.05.2018 | 01:23

«Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումը, ինչպես և սպասվում էր, ստացվեց չափազանց լարված, գոլային դրվագներով բավականին առատ, սակայն, որ ամենակարևորն է, դիտարժան ու ակնահաճո: Հանդիպման միակ գոլը գրանցվեց այն բանից հետո, երբ տասնմեկմետրանոցով պատժվելու գնով «Յունայթեդի» խաղացողը կասեցրեց Ազարի գոլային պոթկումը: Բելգիացին ինքն էլ իրացրեց տուգանայինը: Հարկ համարենք նկատել, որ, ի դեմս «Չելսիի», այս մրցակցությունում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ առավ խաղի այնպիսի տակտիկական կառուցման, որպիսին ինքն է բազմիցս կիրառել ուրիշների դեմ. այն է` մրցակցի դարպասը գրավելուց հետո անցում արձանագրված հաշվի պահպանման:


Իր մարզական կարիերայի ընթացքում Մոուրինյոն առաջին անգամ պարտվեց Անգլիայի գավաթային մրցաշարերի եզրափակիչներում: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ «Մանչեստր Յունայթեդն» անցած տարի հաղթեց լիգայի գավաթում, որտեղ պորտուգալացի մասնագետի երբեմնի ղեկավարած «Չելսին» ավելի վաղ երեք հաղթական մրցելույթ էր ունեցել: Եթե սրան գումարենք և «ազնվականների» հաղթանակը Անգլիայի գավաթում, ստացվում է, որ Մոուրինյոն իր գլխավորած թիմերով անգլիական գավաթների հնգակի տիրակալ է: Առիթն օգտագործելով նշենք, որ Անգլիայի գավաթային խաղերում նրանից ավելի շատ տիտղոսների է արժանացել «Արսենալը» երկու տասնամյակից ավելի գլխավորած Արսեն Վենգերը` յոթ անգամ:


Եթե Անգլիայի գավաթային խաղում եզրափակիչ ելածների հաղթանակի հավանականությունը հիսունը հիսունի էր, նույնը չենք կարող ասել գերմանականի կապակցությամբ, քանզի «Բավարիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» անհամեմատելի քաշային կարգերից էին: Այստեղ եթե նորմալ զարգացումներից դուրս բան լիներ, մեկնաբանվելու էր գավաթային խաղերի ունեցած յուրահատկությամբ: Հենց վերջինս էլ գործեց: «Այնտրախտը» կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ, երբ մյունխենցիները հավասարեցրել էին հաշիվը: Ինչ վերաբերում է հանդիպման երրորդ գոլին, դա ավելի շուտ դարպասի գրավում է հիշեցնում միանգամայն այլ խաղից` հոկեյից: Հանդիպման հաշիվը հավասարեցնելու ձգտումով պաշտպանական ռեդուտները բոլորովին մերկացրած մյունխենցիները «վարձատրվեցին» երրորդ գոլով, իսկ նրանց համար արդեն մեկ էր ինչ հաշվով պարտվելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ