Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի «Առանձնատունը» ֆիլմով

«Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի «Առանձնատունը» ֆիլմով
16.06.2018 | 16:54

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» կինոնկարով: Փակման արարողությանը կցուցադրվի Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը: Այս տարի «Ոսկե ծիրանը» ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 83 երկրից: Ընդհանուր առմամբ՝ կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:


«Փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցել ֆիլմերի քանակի առումով, նույն հաջողությունները կան նաև որակական իմաստով: Խաղարկային միջազգային մրցույթում փորձ է արվել շեշտը դնել բազմազանության վրա, ինչպես նաև հեղինակային կինոյի, կինոլեզվի նոր հարթություններն ուսումնասիրելու-հայտնագործելու հարցերին՝ պահպանելով փառատոնի հայեցակարգային մոտեցումները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաղարկային ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ Կարեն Ավետիսյանը, նշելով, որ ինչպես թեմատիկ սպեկտրը, ընտրված ֆիլմերի աշխարհագրությունը նույնպես շատ լայն է, ներառում է կինոնկարներ Ֆիլիպիններից մինչև Լատինական Ամերիկա, Պաղեստին, եվրոպական երկրներ և այլն:- Կան նաև համատեղ արտադրություններ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների, տարբեր մշակութաբանական միտումների մասին պատկերացում կազմել մեկ ֆիլմից: Համալիր պատկերացում ստանալու համար ցանկալի է ծանոթանալ խաղարկային մրցույթի բոլոր ֆիլմերին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Մանրամասներն՝ առաջիկայում:

Դիտվել է՝ 4212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ