ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առաջին անակնկալը

Առաջին անակնկալը
17.06.2018 | 22:58

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չուշացրեց առաջին անակնկալը: Գերմանիա-Մեքսիկա դիմակությունն անտանելի վատ անցկացրած աշխարհի գործող չեմպիոնների ընտրանու պաշտպանական գիծն այդպես էլ անկարող եղավ չեզոքացնել մրցակիցներին, իսկ արագ հակագրոհի արդյունքում ծնված Լոսանոյի հարվածը հետ մղելը Նոյերի ուժերից վեր էր:

Ընդհանուր Միաժամանակ նշենք Մեքսիկայի ընտրանու դարպսապահ Օչոայի ավելի քան վստահ խաղը, որը շատ բաներով թևավորեց թիմակիցներին: Ավելորդ չհամարենք նկատել, որ խոշոր մրցաշարերում սա Մեքսիկայի ընտրանու առաջին հաղթանակն էր գերմանացիների նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ