ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Մենք մեր տնօրենի կողքին ենք և կպայքարենք մինչև վերջ»

«Մենք մեր տնօրենի կողքին ենք և կպայքարենք մինչև վերջ»
27.07.2018 | 22:35

«Առողջապահության նախարարի բեսպրեդելը չափ ու սահման չունի: Պետականության, օրինականության շղարշի տակ իրականացնում է իր մութ գործերը և փորձում է մեր հիվանդանոցում հաստատել իր ստեղծած օրենքները՝ մեր տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նրա իրական նպատակը սեփական մարդուն տնօրեն նշանակելն է:

Մենք մեր տնօրենի կողքին ենք և կպայքարենք մինչև վերջ»,- մեզ հետ զրույցում նշում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ողջ աշխատակազմը:

Այս պահին բժշկական կենտրոնում իրարանցում է, խառնաշփոթ, աշխատակազմը զայրացած է և բողոքում է առողջապահության նախարարի որոշման դեմ: Իրավիճակը լարված է, իսկ տրամադրությունները` գործադուլային:
Այն, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում առողջապահության նախարարը ուսումնասիրություններ է իրականացրել և, ըստ նախարարի, դրանց արդյունքները ներկայացվել են դատախազությանը, երկու շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարվեց: Զարմանալի է, որ առողջապահության նախարարը, չսպասելով դատախազության հետաքննության ավարտին, էս գլխից որոշել է ազատվել Արա Մինասյանից:

Ըստ երևույթին նախարարը մտահոգություն ունի, որ դատախազություն ներկայացրած մեղադրանքները կարող են և հիմնավորված չլինել: Եվ սրանից ելնելով կարող է զրկվել նշված ԲԿ-ում տնօրենի պաշտոնում «սեփական մարդ» ունենալու հնարավորությունից: «Ցավալի է, որ նախարարը բուժհաստատությունների գլխավոր բժիշկների մեջ տեսնում է իրեն թշնամիների և փորձում իր գործողություններով ստվեր գցել առողջապահության ոլորտի վրա»,- մեզ հետ հեռախոսազրույցում այսպես գնահատեցին իրավիճակը տարբեր բժշկական կենտրոնների ղեկավարներ և բժշկներ: Իսկ գուցե խնդիրն այն է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի՞ն է, և, ինչպես ասում են, «հենց այստեղ է թաղված շան գլուխը»: Մեր այս հարցադրման հետ բժիշկները և կլինիկաների ղեկավարները չհամաձայնեցին` ընդգծելով. «Սերժ Սարգսյանը ու՞ր էր, երբ Արա Մինասյանը Արա Մինասյան էր առողջապահության ոլորտում»:


Եվ այսպես, այս պահին դեռևս ԲԿ-ի ներսում կրքերը չեն հանդարտվել, իսկ մեր տեղեկության համաձայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մինչ օրս խոսելով և կարևորելով առողջապահության ոլորտում ազնիվ և շիտակ գործունեության անհրաժեշտության մասին, առայսօր, կարելի է ասել, արհամարհում է բոլոր կլինիկաների ղեկավարներին՝ երկու ամսվա ընթացքում չի հանդիպել կամ կլինիկաների ղեկավարներին չի հրավիրել իր մոտ, ծանոթանալու նրանց հետ և նրանց ոլորտում խաղի նոր կանոնները ներկայացնելու, խնդիրները քննարկելու համար:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ