Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոստիկանությունը օպերատիվ աշխատանքներ է իրականացնում»

«Ոստիկանությունը օպերատիվ աշխատանքներ է իրականացնում»
19.10.2018 | 01:39

Թեև ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը տեղի ունեցավ առանց մասայական անկարգություննների և ցնցումների, ինչը նաև օրենսդիրի կողմից ցուցաբերված հասուն քաղաքականության արդյունք էր, այնուհանդերձ, շատերը մտավախություն ունեն, որ «զուռնի ձայնը» վերջում է լսվելու, այլ կերպ ասած, չեն բացառում զանգվածային անկարգությունները։ Որքանո՞վ են այդ խոսակցությունները իրատեսական։ Ի՞նչ են փաստում այդ առնչությամբ ոստիկանության օպերատիվ տվյալները։ Ըստ մեր տեղեկության` ոստիկանությունը նման խնդիրները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։ «Շնորհակալություն լավ հարցի համար։ Այո, դուք ճիշտ գիտեք, ոստիկանությունը տիրապետում է տեղեկատվությանը ոչ միայն ընտրությունների օրը, մենք օպերատիվ աշխատանքներ ենք իրականացնում ամեն օր։ Տիրապետում ենք Հայաստանի Հանրապետության օպերատիվ ողջ իրավիճակին։ Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, և վստահեցնում եմ Ձեզ՝ այս պահի դրությամբ և ընտրությունների օրը ևս անհանգստանալու հիմքեր չկան»,- կառավարության երեկվա նիստից հետո մեզ հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ