«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Տուխտամիշևայի գնահատմամբ

Տուխտամիշևայի գնահատմամբ
22.03.2019 | 03:45

Անդրադառնալով Ճապոնիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում կին մենասահորդների Ռուսաստանի ընտրանու ներկայացուցիչների մրցելույթներին` Ելիզավետա Տուխտամիշևան, որի համար այդպես էլ տեղ չգտնվեց հավաքականի կազմում, ասել է. «Լիովին համամիտ եմ այն դատողությունների հետ, որ Ալինան ցույց է տալիս օլիմպիական սահք (նկատի ունի վերջին օլիմպիական խաղերում նրա վստահ մրցելույթը- Մ. Հ.), Ժենյան վստահություն է ներշնչում, ինչը նրա մոտ վաղուց չէր նկատվում, իսկ Սոնյա Սամոդուրովան մեր ապագան է»:


Նրա կարծիքով` ռուս բոլոր գեղասահորդները հրաշալի ելույթներ են ունեցել, մրցավարներն էլ ըստ արժանվույն են գնահատել նրանց սահքը: Այնուամենայնիվ, Տուխտամիշևան ասել է, որ պիտի սպասել ազատ ծրագրի արդյունքներին: Հիշեցնենք, որ այն կայանալու է այսօր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ