Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ուր են գնում այդ գումարները

Ուր են գնում այդ գումարները
15.12.2019 | 20:39

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական դրամահավաքն է իրականացրել։ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ Հակոբյանը փաստել է, որ այս անգամ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ։ «Մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել այն: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը»,- հայտարարել է վարչապետի տիկինը: Ընդհանրապես հանրությունն այս հիմնադրամի ավելի շատ հավաքագրումների մասին է տեղեկանում, քան այդ գումարներով ինչ աշխատանքներ են իրականացվել, ինչպես Հակոբյանն է նշում, ինչ նպատակային ծրագրեր են կյանքի կոչվել։ Փոխարենը մամուլի էջերում քիչ չեն այն հոդվածները, որոնք տեղեկացնում են հիմնադրամին ստիպված «մուծվող» գործարարների տրտնջանքների, հրահանգավորված բարեգործություն իրականացնելու մասին։


Այս անգամ Աննա Հակոբյանը հպարտորեն արձանգարում է, թե 700 մլն դրամ է հավաքվել, որը կրկնապատկվելու է։ Ընդհանրապես արտաբյուջետային նման հիմնադրամների գոյությունը չի ողջունվում, հատկապես այն դեպքում, երբ այդ դրամները հավաքվում են այնպիսի նպատակների համար, որը պետությունն իր գերատեսչություններով պետք է լուծի։ Օրինակ, երեխաների առողջության նպատակով։ Այս գործառույթը պետք է պետությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունն իրականացնի, իսկ երբ այն որևէ հիմնադրամ է իրեն վերապահում, միշտ էլ այդ գումարների արդյունավետ ծախսման, ծագման հետ կապված կասկածները շատ են լինում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ