ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սինգապուրում COVID-19-ի երկրորդ ալիքն է

Սինգապուրում COVID-19-ի երկրորդ ալիքն է
12.04.2020 | 11:23

Սինգապուրում, որի իշխանություննեիրի գործողությունները մասնագետներն անվանում էին պանդեմիայի դեմ պայքարում «ոսկե ստանդարտ», կորոնավարակի երկրորդ ալիքն է: Ապրիլի 10-ին 6 միլիոն բնակչությամբ քաղաք-պետությունում վարակի 198 նոր դեպքեր են բացահայտվել, հիվանդացածների թիվը 2000 է: Սինգապուրը դեռ հրաժարվում է կոշտ կարանտինից:
Associated Press-ը հաղորդում է որ նոր դեպքերը նաև կարանտինում գտնվող օտարերկրացի աշխատողների լեփ լեցուն հանրակացարաններից են: 198 նոր դեպքերը հրապարակվել են Սինգապուրի առողջապահության նախարարության կայքում, 79-ը հանրակացարանում է, 48-ը՝ նրա հետ կապ չունի, 71 մարդու վարակի շղթան գտնված չէ: Ուրբաթ օրը Սինգապուրում տեղեկացրին մահացած 7-րդ պացիենտի մասին՝ 86-ամյա կին, որ նախարարության ցուցակում նշված էր իբրև «987-րդ դեպք»՝ ճշտում է Today-ը: Կորոնավարակի տարածման արագությունը նվազեցնելու համար՝ ապրիլի 7-ին իշխանությունները հայտարարեցին վարակի «շղթաները հատող» միջոցառումների մասին, որ գործելու են մինչև մայիսի 4-ը, սակայն չունեն այնպիսի սահմանափակումներ, ինչպես կարանտինը Եվրոպայի շատ երկրներում: Սինգապուրի վարչապետը խնդրեց քաղաքացիներին առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, սակայն ընդգծեց, որ խանութները, շուկաները և բանկերը շարունակում են աշխատել: Ապրիլի 11-ին իշխանությունները փակեցին քաղաքի լողափերը: «Տեսականորեն մենք կարող էինք բաց թողնել, եթե մարդիկ խստորեն պահպանեին տարածությունը իրենց միջ: Բայց տեսնում ենք, որ չի ստացվում, որ բոլորը կանոններին հետևեն: Այդ պատճառով պետք են ավելի խիստ միջոցներ»՝ հայտարարել է ազգային զարգացման նախարարության ներկայացուցիչ Լորանս Բոնգը: Նա նաև հավելել է, որ հասարակական տրանսպորտի ուղևորները պարտադիր պետք է դիմակ կրեն:
RFI


Հ.Գ. Կորոնավարակի առաջին դեպքը Սինգապուրում գրանցվել է հունվարի 23-ին՝ վարակակիրը Ուհանից եկած զբոսաշրջիկ էր: Մի քանի շաբաթից կորոնավարակ գտնվեց զբոսաշրջային գիդի ու խանութի վաճառողի մոտ, որ մասնագիտացված է չինական ավանդական բժշկության միջոցների մեջ: Իշխանություններն այն ժամանակ բժշկական կոշտ վերահսկողություն սահմանեցին և գտան բոլորին, որ կարող էին վարակակիրների հետ շփված լինել: Օգտագործվեցին տեսանկարահանումներն ու ՆԳՆ-ի տվյալները: Երկու շաբաթով ինքնամեկուսանալու պահանջով զանգեր ստացան նույնիսկ նրանք, որ մի քանի րոպե նույն տաքսիում էին եղել վարակակրի հետ: Վարակակրի հետ շփումների վերաբերյալ կեղծ տեղեկության համար սահմանվեց 7000 դոլար տուգանք: Փետրվարին կորոնավարակը հաջողվեց կասեցնել: Բայց վարակաբանները, փաստացի, ճիշտ են, որ վիրուսը «կապաակտիվանա», երբ բնակչության կեսից ավելին հիվանդանա: Ստացվում է ոչ մի ոսկե ստանդարտ չկա կորոնավարակի դեմ: Պայքարի մեթոդները ստանդարտ են՝ կարանտին, կարանտին, կարանտին:
Հիվանդացածության տեմպի արհեստական դանդաղում, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել հիվանդների աննախադեպ աճող թվին: Մնացածը՝ ըստ տարիքի ու այլ հիվանդությունների գոյության ու չգոյության: Մեկ էլ՝ յուրաքանչյուրիս ինքնապահպանման բնազդի ու գիտակցության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ