Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա

Անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա
30.04.2020 | 21:46

Այսօր երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ընդամենը հարց տալու իրավունքից օգտվելու համար ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին համարել է օտարերկրյա գործակալ: Ֆեյսբուքում պատգամավորը գրել է. «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը»:Բնականաբար քաղաքականությունից կիլոմետրերով հեռու աներձագի այս մտքերն իրենը չեն, իր ոճն էլ չէ, փեսան է խնդրել, նա էլ չի մերժել հանրայնացնել նրա հաթաթաները: Արթուր Վանեցյանը միայն հակադարձել է, թե իր իրավաբանները կզբաղվեն այս հարցով:


Բայց այս գրառման մեջ ամենավտանգավորն այն է, որ սա ասում է օրենսդիր մարմնի անդամը: Մեկը, որի գործառույթն է պահպանել օրենքի տառը, անպատասխանատու հայտարարություններ, զրպարտանք շաղ չտալը: Սակայն ում ենք ինչ ասում, այս իշխանության ամենամեծ գործիքը աջ ու ձախ մարդկանց պիտակավորելն է, որոնք ոչ մի կերպ իրավական ընթացք չեն ունենում: Մի խորհրդարան, իշխանություն, որտեղ բոլորը զբաղված են նախկին ու իրենցից ոչ վաղ անցյալում հեռացած անձանց տարբեր հանցանքների մեջ մեղադրելով ու որոնք այդպես էլ չեն ապացուցվում, ինչ պատասխանատվության մասին է խոսքը:
Սակայն ինչպես անպատժելիությունն է նոր հանցանքներ ծնում, այնպես էլ անպատասխանատու հայտարարություններն են նոր հանցանքների, ատելության համար ճանապարհներ բացում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ