Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գլ­խա­վոր մե­ղա­վո­րին թո­ղած` շար­քա­յին­նե­րին է պատ­ժում

Գլ­խա­վոր մե­ղա­վո­րին թո­ղած` շար­քա­յին­նե­րին է պատ­ժում
30.07.2020 | 22:24

Ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի միան­գա­մից 10 աշ­խա­տա­կից է ա­զա­տել աշ­խա­տան­քից։ Սա այլ խոս­քով նշա­նա­կում է, որ այդ կա­ռույ­ցի աշ­խա­տանք­նե­րը տա­պալ­ված են, սփյուռ­քի հետ աշ­խա­տանք­նե­րը ձա­խող­ված են։ Այ­լա­պես անհ­նար է պատ­կե­րաց­նել, թե ինչ­պես է ստաց­վում, որ մի կա­ռույ­ցից այդ­քան աշ­խա­տող է մեկ օ­րում աշ­խա­տան­քից հե­ռաց­վում են, և ոչ մի բա­ցատ­րու­թյուն հան­րու­թյա­նը չի ներ­կա­յաց­վում։

Սա­կայն այս ա­մե­նը նաև զա­վեշ­տա­լի է, ո­րով­հետև գլ­խա­վոր մե­ղա­վո­րին թո­ղած, շար­քա­յին աշ­խա­տա­կիցն է կրում ի­րա­վի­ճա­կի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Ե­թե մի ո­լոր­տում այդ­քան մարդ չի կա­րո­ղա­ցել աշ­խա­տան­քը ճիշտ կազ­մա­կեր­պել, նշա­նա­կում է` վատ կա­ռա­վա­րում է ե­ղել, վե­րա­դա­սը թե­րա­ցել է։ Ըստ այդմ, ա­ռա­ջին հեր­թին պի­տի աշ­խա­տան­քից հե­ռաց­վեր սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րը՝ Զա­րեհ Սի­նա­նյա­նը։ Բայց` ոչ, յու­րա­յին­նե­րին Փա­շի­նյա­նը վե­րա­բեր­վում է «սր­բա­զան սար­սու­ռով», նրանք ան­փո­խա­րի­նե­լի են, քա­նի որ իր մար­դիկ են, իսկ ձա­խող­ված աշ­խա­տան­քի հա­մար միշտ էլ կգտն­վեն քա­վու­թյան նո­խազ­ներ։
Ի դեպ, նա­խա­րա­րու­թյու­նից գրա­սե­նյակ դար­ձած այս կա­ռույցն ան­գամ սե­փա­կան կայ­քը չի կա­րո­ղա­նում գոր­ծար­կել, մինչ­դեռ ԱՄՆ-ից ժա­մա­նած հանձ­նա­կա­տա­րը աշ­խար­հի հա­յե­րին Հա­յաս­տա­նի հետ կա­պող օ­ղա­կը պի­տի լի­ներ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ