Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 58624

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 58624
14.10.2020 | 14:42

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1058-ով՝ հասնելով 58624-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 385-ով և հասել 46713-ի, իրականացվել է 2 հազար 877 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 332154-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1350-ի: բուժվում է 10561 մարդ:

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ