Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 64694

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 64694
18.10.2020 | 13:13

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1694 -ով՝ հասնելով 64694-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 179-ով և հասել 48104-ի, իրականացվել 4096 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 348149-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1399-ի: Բուժվում է 15193 մարդ:

Դիտվել է՝ 4416

Մեկնաբանություններ