Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թ­յանն ի­րենց ծու­ղակն են քշել, և այդ ծու­ղա­կի ա­նու­նը Շու­շի է»

«Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թ­յանն ի­րենց ծու­ղակն են քշել, և այդ ծու­ղա­կի ա­նու­նը Շու­շի է»
09.11.2020 | 23:54

«Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­կար­գող խմ­բի ան­դամ ՀԱՅԿ ՆԱ­ՀԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում մարդ­կանց հոր­դո­րեց այս օ­րե­րին տե­ղե­կու­թյուն­ներ հրա­պա­րա­կե­լիս շատ զգույշ լի­նել և ա­վե­լորդ զգա­յա­կա­նու­թյուն չցու­ցա­բե­րել։ Այս պա­հին բո­լո­րիս ու­շադ­րու­թյունն ուղղ­ված է Շու­շիին, որն ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նի այս պա­տե­րազ­մում։


-Ի՞նչ հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել բեր­դա­քա­ղա­քում։
-Ո­րոշ փա­կագ­ծեր չբա­ցե­լով, պի­տի ա­սել, որ պա­տե­րազ­մը նաև ռազ­մա­կան խո­րա­գի­տու­թյուն է, ո­մանք ա­սում են՝ խո­րա­ման­կու­թյուն, ո­րի ժա­մա­նակ հա­ճախ նաև ծու­ղակ­ներ են ստեղծ­վում։ Այդ ծու­ղակ­նե­րում հայ­տն­վում է մեծ զի­նուժ, հե­տո պար­կը փակ­վում է, ու նրանք ոչն­չաց­վում են։ Սա տե­սու­թյունն է։ Շու­շիից պար­բե­րա­բար հա­կա­սա­կան լու­րեր են գա­լիս։ ՈՒմ խոս­քը կշիռ ու­նի հան­րու­թյան շր­ջա­նում` հոր­դո­րում եմ, որ չճշտ­ված, միջ­նոր­դա­վոր­ված, ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու տե­ղե­կու­թյուն­ներ, ա­սե­կո­սե­ներ չտա­րա­ծեն։ Ե­թե ան­գամ կան այն­պի­սի տե­ղե­կու­թյուն­ներ, որ ինչ-որ տա­րածք­ներ տր­վել են, երկ­րոր­դեմ, պա­տե­րազ­մը ռազ­մա­կան խո­րա­գի­տու­թյուն է, կա­րող ես տա­րածք­ներ տալ, ծու­ղակ ստեղ­ծել, թշ­նա­մուն ներ­քա­շել ծու­ղա­կի մեջ և ոչն­չաց­նել։ Հու­սալ­քու­թյու­նը, թե ժո­ղո­վուր­դը քա­ղա­քից դուրս է ե­կել, ա­յո, դուրս է ե­կել, բայց դա հու­սա­հատ­վե­լու ա­ռիթ չէ։ Այ­սօր ողջ Ար­ցախն է թա­տե­րա­բեմ, Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում ևս կրա­կոց­ներ, զո­հեր, վի­րա­վոր­ներ կան։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­մե­նա­կարևո­րը սառ­նասր­տու­թյունն է՝ շար­քա­յին զին­վո­րից սկ­սած, գե­նե­րալ­նե­րով վեր­ջաց­րած։ Նույն տի­պի վարք պի­տի նաև քա­ղա­քա­ցի­նե­րը դրսևո­րեն թի­կուն­քում։ Երբ կոր­չում է սառ­նասր­տու­թյու­նը, ա­ռա­ջա­նում է խու­ճապ։ Այդ պա­րա­գա­յում թշ­նա­մին ար­դեն 50 տո­կո­սով քեզ հաղ­թել է։ Կա­րող ես ու­նե­նալ մեծ թվով զենք, մար­դուժ, բայց թող­նես ու փախ­չես։ Դրա հա­մար սառ­նասր­տու­թյու­նը չպետք է կորց­նել։ Ե­թե ան­գամ տես­նես, որ ինչ-որ դիր­քեր տր­վել են, սկզ­բուն­քո­րեն չպետք է բա­ցա­ռել, որ դրանք նաև կան­խամ­տած­ված են տր­վել, որ ծու­ղակ ստեղ­ծեն։ Այ­սու­հան­դերձ, պի­տի ար­ձա­նագ­րել նաև այն փաս­տը, որ ա­յո, Շու­շիի ներ­սում և հա­րա­կից շր­ջան­նե­րում ըն­թա­նում են հա­մառ մար­տեր։
-Շու­շիի՞ց է սկս­վե­լու պա­տե­րազ­մի բե­կու­մը, այս մար­տե­րը վճ­ռո­րո՞շ են լի­նե­լու։
-Երբ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վարն ա­սում է, թե Շու­շին վերց­րել են, այդ երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը մեծ ոգևո­րու­թյուն են ապ­րում։ Հի­մա դուք պատ­կե­րաց­նու՞մ եք, որ վա­ղը հա­կա­ռա­կը պարզ­վի, որ Շու­շին հայ­կա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ է, իսկ այն իբր վերց­նող­ներն ամ­բող­ջու­թյամբ ոչն­չաց­ված են, դրա հետևանքն ակն­հայտ է, չէ՞։ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյանն ի­րենց ծու­ղակն են քշել, և այդ ծու­ղա­կի ա­նու­նը Շու­շի է։ Ե­թե 1-2 օ­րից Շու­շին ամ­բող­ջո­վին հայ­կա­կան դառ­նա, ի՞նչ եք կար­ծում, Ա­լիևը քա­նի՞ օր կմ­նա իր ա­թո­ռին։ Ադր­բե­ջա­նի զի­նու­ժը, ո­րը պատ­րաստ է միայն հար­ձակ­ման, հար­ված­ներ հասց­նե­լու, ե­թե ստա­նա պա­տաս­խան, հա­կա­հար­ձա­կում, հո­գե­բա­նո­րեն քա­նի՞ օր պատ­րաստ կլի­նի պաշտ­պան­վե­լու, հար­ված­ներ ըն­դու­նե­լու։ Հայ­կա­կան կող­մը ցույց տվեց, որ 40 օ­րից ա­վե­լի հար­ված­ներ ըն­դու­նում է, ընկ­նում է, ոտ­քի է կանգ­նում, պա­տաս­խա­նում, նա­հան­ջում է։ Այ­սինքն, մենք հար­ված ըն­դու­նե­լու հո­գե­բա­նա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն ու­նենք։ Սկզ­բուն­քո­րեն չի բա­ցառ­վում, որ լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կում լի­նի Շու­շիի վե­րա­տիր­ման գոր­ծո­ղու­թյու­նից հե­տո։
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ ռուս-թուր­քա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը շատ ին­տեն­սիվ են ըն­թա­նում։ Էր­դո­ղան-Պու­տին հե­ռա­խո­սազ­րույց­նե­րի պար­բե­րա­կա­նու­թյունն ա­վե­լա­ցել է, այս ան­գամ Թուր­քիա­յի նա­խա­գահն ա­ռա­ջար­կել է ձևա­վո­րել աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը կզ­բաղ­վի ար­ցա­խյան խնդ­րով։ Այս ա­ռու­մով ի՞նչ սպա­սել։
-Ռու­սաս­տա­նը հաս­կա­նում է, որ և՛ գա­ղա­փա­րա­կան, և՛ ռազ­մա­կան ա­ռու­մով այս պա­տե­րազ­մի կու­րա­տո­րը Թուր­քիան է։ Էր­դո­ղա­նը Մինս­կի խմ­բում կար­գա­վի­ճակ չու­նի, բայց փաս­տա­ցի Ա­լիևը կա­տա­րում է Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հրա­հանգ­նե­րը։ Հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի ա­ռա­ջին ար­ձա­գան­քո­ղը Թուր­քիա­յի նա­խա­գահն էր՝ հաս­տա­տե­լով, որ այս տա­րա­ծաշր­ջա­նում «ա­սողն» ինքն է, ոչ թե Ա­լիևը։ Թուր­քիան վա­ղը կա­րող է լուրջ խնդ­րի ա­ռաջ կանգ­նել, ե­թե տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րը սկ­սեն հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել, ին­չի քա­րոզ­չա­կան և ի­րա­կան բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան։ Ա­հա­բե­կիչ­նե­րի առ­կա­յու­թյան և Թուր­քիա­յի մի­ջո­ցով դրանց բե­րե­լու փաստն ա­պա­ցու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա։ Ար­դեն տևա­կան ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նի տար­բեր պաշ­տո­նյա­ներ այս թե­ման պար­բե­րա­բար բարձ­րա­ձայ­նում են։
-Սա­կայն դա չի խան­գա­րում, որ Թուր­քիան շա­րու­նա­կի նույն քա­ղա­քա­կա­նու­թյունն ու վարձ­կան­նե­րի հեր­թա­կան խումբ տե­ղա­փո­խի Ադր­բե­ջան։
-Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յում տաս­նյակ հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի է ոչն­չաց­րել։ Չկաս­կա­ծեք` որ պա­հին Ռու­սաս­տանն այս­տեղ էլ ա­հա­բե­կիչ­նե­րին ոչն­չաց­նի, ոչ մի քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան խն­դիր չի ա­ռա­ջա­նա այլ պե­տու­թյուն­նե­րի հետ։ Այ­սինքն, Ռու­սաս­տա­նը բե­րում է մի վի­ճա­կի, երբ որևի­ցե եր­կիր կամ կա­ռույց չի կա­րող նրա քայլն ի­րա­վա­կան, բա­րո­յա­կան ա­ռու­մով քն­նա­դա­տել։ Հա­սու­նաց­նում է այն­քան, որ միակ այ­լընտ­րան­քը դա հա­մար­վի։ Այս­տեղ էլ Ռու­սաս­տանն ու­նի բա­վա­րար հիմ­քեր նման քայլ ա­նե­լու։
-Սա­կայն նախ պետք է, որ հայ­կա­կան կող­մը Ռու­սաս­տա­նին դի­մի հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն կա­տա­րե­լու խնդ­րան­քով, ին­չը չի ար­վում։
-Ա­յո, պի­տի դի­մեր, ին­չի մա­սին բազ­միցս բարձ­րա­ձայ­նել եմ, իսկ թե ին­չու չի դի­մում, պի­տի հարց­նել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին։


Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ