Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ պի­տի ի­րո­ղու­թ­յուն­նե­րի հետ հաշ­վի նս­տի

Ո՞վ պի­տի ի­րո­ղու­թ­յուն­նե­րի հետ հաշ­վի նս­տի
24.11.2020 | 00:56
Բո­լորն են հի­շում, չէ՞, թե Նի­կոլ Փա­շի­նյանն ի՜նչ ճա­ռեր էր ա­սում ինք­նիշ­խա­նու­թյան, սե­փա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու մա­սին, իսկ հի­շու՞մ եք, թե նա հենց նույն Սյու­նի­քում, որն այ­սօր վտան­գի տակ է դրել, ինչ բո­ցա­շունչ ե­լույթ ու­նե­ցավ։
«Ինչ­քան օ­տար անձ­նագ­րով մարդ եք տե­սել, կո­շիկ­նե­րը լի­զել եք, ձեզ էլ թվա­ցել է, թե դա է դի­վա­նա­գի­տու­թյու­նը, այ ա­նինք­նա­սեր­ներ: Ող­բեր­գու­թյունն էն է, որ դուք բո­լո­րի կո­շիկ­նե­րը լի­զել եք մեր ա­նու­նից: Բայց մենք կո­շիկ լի­զող չենք, դուք եք կո­շիկ լի­զո­ղը: Այ­սօր էլ եք վա­զում եվ­րո­պա­նե­րում, մոսկ­վա­նե­րում ինչ­քան կո­շիկ եք տես­նում, լի­զում եք: Այ տենց էլ մինչև ձեր կյան­քի վերջ լի­զե­լու եք սրա-նրա կո­շիկ­նե­րը, այ կո­շիկ լի­զող­ներ... Դուք Հա­յաս­տա­նում տեղ չեք ու­նե­նա­լու, բայց չեք էլ փախ­չե­լու, պա­տաս­խան եք տա­լու հա­տիկ առ հա­տիկ»։
Իսկ հի­մա նույն բա­ռու­բա­նով քեզ ենք հարց­նում, գի­տե՞ս, թե քո ող­բեր­գու­թյու­նը որն է, որ դու թուր­քի դեմ ես ծն­կել, մեր հո­ղերն ես տվել մեր ա­նու­նից, այ ա­նինք­նա­սեր։ Բայց մենք չենք ծն­կել։ Դու, ա­յո, Հա­յաս­տա­նում տեղ չես ու­նե­նա­լու ու ոչ էլ կա­րող ես փախ­չել, պա­տաս­խան եք տա­լու հա­տիկ առ հա­տիկ։ Փա­շի­նյա­նա­կան «կո­շիկ լի­զե­լու» դի­վա­նա­գի­տու­թյու­նը գոր­ծո­ղու­թյան մեջ երևաց նա­խօ­րեին։ Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րա­կան դե­սանտն ի­ջել էր Հա­յաս­տան ու քեզ թե­լադ­րում էին, թե դու ինչ պի­տի ա­նես, ում «կո­շի­կը լի­զես», ա­վե­լին, հատ­կա­պես որ երկ­րում պի­տի գտ­նես այդ կո­շիկ­նե­րը։ Այ ինք­նա­վար ու ինք­նա­սեր, Ար­ցա­խի ջե­ռուց­ման հարցն է ան­գամ Ռու­սաս­տա­նը լու­ծում, իսկ դու խո­սում ես ինք­նա­վա­րու­թյու­նի՞ց, քեզ հա­մար չա­փա­զանց բարդ ու ան­հաս­կա­նա­լի մի բա­նից՝ դի­վա­նա­գի­տու­թյու­նի՞ց։
Ո՞վ էր «հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո ա­սում, թե Ռու­սաս­տա­նը պի­տի հաշ­վի նս­տի հա­յաս­տա­նյան ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ։ Նս­տե՞ց։ Ար­ցա­խի 80 տո­կո­սը կորց­նե­լուց, Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան գլ­խին թուր­քի յա­թա­ղա­նը կա­խե­լուց հե­տո գու­ցե դու՞ ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ հաշ­վի նս­տես ու եվ­րո­պա­նե­րում, ա­մե­րի­կա­նե­րում նոր, թարմ «կո­շիկ­ներ» գտ­նես, ե­թե ի­հար­կե, դրանք քեզ ա­ռա­ջար­կող էլ դեռ մնա­ցել է։ Ինք­նա­սի­րու­թյու­նից ճա­մար­տա­կողն ան­գամ ա­թո­ռից «պոկ­վե­լու» ինք­նա­սի­րու­թյուն չու­նի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ