Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գնդա­պետ Մհ­ր­յա­նի գի­շե­րա­յին «սխ­րան­քը»

Գնդա­պետ Մհ­ր­յա­նի գի­շե­րա­յին «սխ­րան­քը»
11.12.2020 | 01:57

Դեկ­տեմ­բե­րի 7-ին հրա­ժա­րա­կան տվեց Երևա­նի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Թել­ման Թադևո­սյա­նը։ Նրա իշ­խա­նու­թյան օ­րոք շեն­քիս (Շի­րա­զի փո­ղոց թիվ 26) հա­րա­վա­յին և հյու­սի­սա­յին հատ­ված­նե­րում վար­չա­կան խե­ղան­դա­մու­թյան, այլ կերպ ա­սած իմ­քայ­լա­կան, դեպ­քեր ար­ձա­նագր­վե­ցին։

Ի մաս­նա­վո­րի Շի­րազ փո­ղո­ցի կա­նա­չա­պատ հատ­վա­ծում ոս­տի­կա­նու­թյունն ան­հայտ կր­պա­կա­տի­րո­ջը տու­գա­նեց 200 հա­զար դրա­մի չա­փով և ի­րա­զե­կեց բնակ­չու­թյա­նը։ Կր­պա­կը մեկ տա­րի շա­րու­նակ ան­ձեռ­նմ­խե­լի էր, մնում էր տե­ղում և օր օ­րի դառ­նում էր աղ­բա­նոց։ Ե­րեք ա­միս ա­ռաջ կր­պա­կը, այ­նուա­մե­նայ­նիվ, տե­ղա­փոխ­վեց վար­չա­կան շր­ջա­նի աշ­խա­տա­կազ­մի ու­ժե­րով։ Ե­րեք օր ա­ռաջ Ա­ջափ­նյակ տա­րա­բախտ շր­ջա­նի ղե­կա­վար նշա­նակ­վեց ոս­տի­կա­նու­թյան գն­դա­պետ Հայկ Մհ­րյա­նը։ Մենք, ան­կեղծ ա­սած, հույ­սով լց­վե­ցինք. այ­նուա­մե­նայ­նիվ, փո­ղո­ցից թա­ղա­պե­տա­րան սո­ղոս­կած մե­կը չէ, ի­րա­վա­կար­գի բարձ­րաս­տի­ճան ծա­ռա­յող է և այլն։ Բայց շա­բա­թը կր­կին նա­խոր­դեց ուր­բա­թին։ Ա­հա­վա­սիկ, գն­դա­պե­տի նշա­նակ­ման, այն է դեկ­տեմ­բե­րի 8-ի լույս 9-ի գի­շե­րը մի այլ ա­պօ­րի­նի կր­պակ տե­ղադր­վեց նույն կա­նաչ տա­րած­քում։ Ա­ռա­վո­տյան ժա­մա­նե­ցին ոս­տի­կան­նե­րը և փոր­ձե­ցին բնա­կիչ­նե­րից պար­զել, թե ով է կր­պա­կը տե­ղադ­րել կա­նաչ գո­տում։ Կաս­կած չկա, որ այս գյա­դա­յա­կան ա­պօ­րի­նու­թյու­նը կշա­րու­նակ­վի, և նոր ղե­կա­վա­րի օ­րոք Ա­ջափ­նյա­կը կվե­րած­վի ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի նոր հան­գր­վա­նի։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 36605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ