Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թող գնա, որ մենք մեզ ստո­րաց­ված չզ­գանք»

«Թող գնա, որ մենք մեզ ստո­րաց­ված չզ­գանք»
18.12.2020 | 00:29

Նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո հայ­կա­կան սփյուռ­քում բա­վա­կան ծանր բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ է, հատ­կա­պես այն եր­կր­նե­րում, որ­տեղ հայ հա­մայն­քը մեծ է, թուր­քեր ու ադր­բե­ջան­ցի­ներ շատ կան։ Մեր հայ­րե­նա­կից­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ հան­կարծ խա­նու­թում, փո­ղո­ցում, հան­րա­յին այլ վայ­րե­րում թուր­քե­րի կամ ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ դեմ հան­դի­ման դուրս չգան, ո­րով­հետև նվաս­տա­ցու­մը և ա­մո­թը ան­պատ­կե­րաց­նե­լի են։ Ա­վե­լին, նրանք ջանք են գոր­ծադ­րում բա­խում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, քա­նի որ հա­ճախ շատ ան­պար­կեշտ ու ցի­նիկ են թշ­նա­մա­կան դրսևո­րում­նե­րը։ Սա դեռ մի կողմ, ադր­բե­ջան­ցի­ներն ա­նընդ­հատ Հա­յաս­տա­նի վայ-վար­չա­պե­տի հաս­ցեին այն­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն­ներ են ա­նում, ո­րոնք հա­յի ազ­գա­յին ինք­նա­սի­րու­թյունն են վի­րա­վո­րում՝ հա­կա­դար­ձե­լու տեղ չթող­նե­լով։


Մեզ հետ զրույ­ցում Ռու­սաս­տա­նի հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը փաս­տե­ցին, որ չգի­տեն ինչ­պես հաղ­թա­հա­րել այս ի­րա­վի­ճա­կը, քա­նի որ հե­րիք չէ գործ ու­նենք կա­տար­ված ազ­գա­յին խայ­տա­ռա­կու­թյան ու դա­վա­ճա­նու­թյան հետ, դեռ մի բան էլ կա­տա­րո­ղը իշ­խա­նու­թյան ղե­կին է, ին­չը թույլ է տա­լիս ադր­բե­ջան­ցի­նե­րին ա­ռա­վել լկ­տի պա­հել ի­րենց։ «Գո­նե թող­նի գնա, տեղ ու­նե­նանք ա­սե­լու, որ մենք ծն­կած չենք մնա­լու, մենք կա­րող ենք հայ­րե­նի­քը հետ բե­րել, ու­նենք ար­ժա­նա­պա­տիվ կեց­վածք։ Մնում ու թուր­քին ա­սում է, թե ճիշ­տը դուք եք։ Լավ, ինչ­քա՞ն պի­տի ստո­րաց­վի մի ողջ ժո­ղո­վուրդ, որ դա ի­րեն բա­վա­րար­ված զգա»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ