Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով լսումներ Ազգային ժողովում

«Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով լսումներ Ազգային ժողովում
01.02.2021 | 13:17

Աժ-ում «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով լսումներ են։ Նախաձեռնությունն Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինն է։

«44-օրյա պատերազմը մեզ խորապես մտորելու, բայց նաև անհապաղ գործողությունների մղեց, և դրանով է պայմանավորված որոշումն Աժ-ում անցկացնել խորհրդարանական լսումներ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով։ Մենք՝ կազմակերպիչներս, հույս ունենք, որ ինքներս ավելի քիչ կխոսենք, մենք նպատակ ունենք ձեզ լսելու, հետևություններ անելու՝ հետագայում արդեն ոլորտային քաղաքականություն և ռազմավարություն մշակելու աշխատանքներում դրանք նկատի ունենալու և ընդգրկելու», - նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Դիտվել է՝ 22035

Մեկնաբանություններ