ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Քաղաքակրթական բախման ճակատային մասից՝ դեպի խոր թիկունք

Քաղաքակրթական բախման ճակատային մասից՝ դեպի խոր թիկունք
11.04.2023 | 22:50

Ստրատեգիական առումով մեզ համար լավագույնը կլիներ, որ լոկալ քաղաքակրթական բախման ճակատային մասից տեղափոխվեինք դեպի հնարավորինս խոր թիկունք՝ մնալով ռուսական շահերի շրջանակում։

Շատ ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական բախումները ռուսներին ու թուրքերին ստիպում են մտնել առնվազն տակտիկական ալյանսի մեջ, միաժամանակ ունենալով ընդհուպ մինչև գոյաբանական հակասություններ։

Եթե չինական աշխարհաքաղաքական դոկտրինը իրականություն դառնա, ապա նման պրոռուսական վիճակը մեզ համար կարող է համեմատաբար կայունը լինել՝ առնվազն տակտիկական տեսանկյունից։

Պետք չէ մոռանալ ժողովրդի կյանքով պայմանավորված իմաստուն խոսքը՝ անճարը կերել է բանջարը։

Բանջարի փոխարեն համադամ խորտիկներին ձգտելը հնարավոր է միայն սեփական ուժ ունենալու դեպքում, բայց դրա համար էլ խելք է պետք և ապրելու կամք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 16661

Մեկնաբանություններ