Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կամանդի՛ր, որ հասնես Երևան ...

Կամանդի՛ր, որ հասնես Երևան ...
16.10.2023 | 10:16

... ՈՒ ամեն օր ես հիշում եմ շրջափակման մեջ մնացած էն լուսահոգի զինվորի վերջին խնդրանքը Սև Հովազին` Ռուստամին ...

էդ երեխեն, խնդրանքն ասելուց հետո, ժամեր անց կզոհվի՝ այդպես էլ չիմանալով, որ Ռուստամին էլ չեն թողնելու հասնի Երևան, ու իր խնդրանքը փոխանցելու են Ռուստամի մտերիմները:

«Կամանդի՛ր, որ հասնես Երևան, մենակ մի հարց տուր էլի դրանց` ինչի՞ մեր կառավարությունը չսիրեց մեզ »:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ