Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լևոն Բ Մեծագործ

Լևոն Բ Մեծագործ
11.02.2024 | 09:24

Լևոն Մեծագործի կառավարման շրջանը Կիլիկիայի հայոց թագավորության պատմության փառավոր էջերից է, երբ խելացի ու կշռադատված ներքին ու արտաքին քաղաքականության շնորհիվ հայոց թագավորությունը հասավ հզորության գագաթնակետին: Հատկապես հիշատակելի է հայոց թագավորի արտաքին քաղաքականությունը: Անհերքելի է, որ Լևոն Մեծագործն աչքի է ընկել դիվանագիտական տաղանդով, որի շնորհիվ արտաքին բարդ պայմաններում գտնվող Կիլիկյան Հայաստանը կարողացել է գրեթե անկորուստ անցնել բարդ տարածաշրջանային-քաղաքական իրավիճակներով: Ավելին, Լևոն Մեծագործի օրոք Կիլիկիայի հայկական պետությունը հավակնում էր դառնալ Արևելքի հզորագույն քրիստոնեական պետություն:

Կիրակոս Գանձակեցի պատմիչ-մատենագրի բնութագրմամբ՝ Լևոն Բ Ռուբինյանը «այր քաջ և պատերազմող» էր և Կիլիկյան երկիրը կառավարում էր դեռևս 1185 թվականից, երբ Անտիոքի իշխան Ռեյնալդը գերեց նրա եղբայր Ռուբենին: Խաչակիրների զինաբախումների բուռն շրջանում` 1187 թ., Ռուբեն Գ-ի եղբայր Լևոնը դարձավ Կիլիկիայի իշխանապետ: Նրան վիճակվեց շրջադարձային դերակատարում ունենալ Կիլիկյան Հայաստանի պատմության մեջ: Նա պիտի դառնար ոչ միայն Կիլիկյան Հայաստանի, այլև հայոց պատմության խոշոր քաղաքական գործիչներից մեկը:

Հայոց պատմություն և հասարակագիտություն ՖԲ էջից

Դիտվել է՝ 9068

Մեկնաբանություններ