Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժողովուրդը այս վեց տարում ավելի իմաստուն է դարձել

Ժողովուրդը այս վեց տարում ավելի իմաստուն է դարձել
09.05.2024 | 23:03

Հրապարակում էին՝

- շարժման անդամները,

- սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչներ

- տարբեր կուսակցություններ՝ Հանրապետականից մինչև Բևեռ, ՔՈ-ից մինչև Քոչարյան,

- տասնյակ, երևի հարյուրավոր կազմակերպություններ, կրթականից մինչև ռազմամարզական, վերլուծականից մինչ մասնագիտական

- Լիքը նորմալ մարդիկ՝ քաղաքացիներ (որոնք, ի դեպ, ավելի քիչ էին աղբ թափում, քան 2018-ին. սա ինձ համար հետաքրքիր էր)

Իմ համեստ գնահատմամբ՝ մոտ 50.000 մարդ:

Էն զզվելի թեզը, որ հրապարակը հներն էին լցրել, մի տրամաբանական հարց է ծնում. բա էս 4 տարի է ինչի՞ 5000-ը չէին կարողանում անցնել, եթե ունեին նման ռեսուրսներ։

Ոչինչ իդեալական չէ, ինչպես 2018-ին։ Բայց ժողովուրդը այս վեց տարում ավելի իմաստուն է դարձել՝ թե՛ զրկանքների, թե՛ ձեր կողմից ստերի ու կեղծիքների ենթարկվելով։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ