«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայաստանում երկիշխանություն է

Հայաստանում երկիշխանություն է
12.05.2024 | 22:29

Բագրատ Սրբազանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տիրում է հանրային տրամադրություններին, փողոցներին, հրապարակին, լրատվական դաշտի հիմնական թեման է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոտ 5 տոկոս վարկանիշ ունի, սակայն տիրում է պետական ապարատին, խորհրդարանին, ուժային կառույցներին։ Այս երկիշխանությունը կարող է որոշ ժամանակ շարունակվել։ Բագրատ Սրբազանի վստահ, առայժմ անսխալ քայլերը հիմք են տալիս ենթադրելու, որ նա ունի գործողությունների հստակ ծրագիր, պլան Ա, պլան Բ և այլն։ Հնում պատերազմում պարտված թագավորն ինքնասպան էր լինում, կամ նրան գահընկեց էին անում։ 2020թ․ նոյեմբերի 9-ի թաքուն կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը, որոշ ժամանակ թաքնվելուց հետո, դրսի հզոր կենտրոնների միջոցով քաղաքականապես վերակենդանացավ։ Հիմա ոչ ոք և ոչինչ չի կարող նրա քաղաքական անկում ապրող վարկանիշը բարձրացնել, նրա հեռանալու կամ հեռացնելու ժամանակի հետհաշվարկը սկսված է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ