«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Տարածաշրջանում ում իրական դաշնակիցն է ԱՄՆ-ը

Տարածաշրջանում ում իրական դաշնակիցն է ԱՄՆ-ը
27.06.2024 | 17:25

Երեկ ԱՄՆ-ի եվրոպական զորքերի հրամանատարությունն Ադրբեջանի հայասպան զինված ուժերին հղել է հետևյալ եղբայրական ողջույնը. «Երջանիկ Զինված Ուժերի օր քեզ, Ադրբեջան: Մենք ողջունում ենք ձեր ռազմական ներդրումը տարածաշրջանային կայունության և մեր ուժեղ գործընկերության մեջ»։

Իրականում, ճիշտ այսպես էլ հենց գնահատում է Արցախի հայաթափումը պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես «ռազմական ներդրում տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Ադրբեջան ուժեղ գործընկերության մեջ»։ Միայն թե մեր վճարովի «վերլուծաբաններն» այսպիսի մանրուքները կշրջանցեն ու կշարունակեն գովերգել ԱՄՆ/Արևմուտքի հետ մեռելածին «ռազմավարական հարաբերությունների» հաստատումը։

Բայց նա, ով պահպանել է վերլուծելու կարողությունն ու մի փոքր էլ ազգասեր է, կհասկանա, թե տարածաշրջանում ում իրական դաշնակիցն է ԱՄՆ-ը՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ